Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Միայն 60-ից բարձր տարիքի չլինեն»

«Միայն 60-ից բարձր տարիքի չլինեն»
25.03.2014 | 16:17

«Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնի հրավերով Հայաստան ժամանած աշխարհի բարձր վարկանիշ ունեցող համալսարանների ներկայացուցիչները մարտի 24-ին և 25-ին հայ երիտասարդների հետ հանդիպումների ժամանակ ներկայացնում են արտերկրում ուսանելու չափանիշները:

INTO աշխարհի համալսարանները միավորող հիմնադրամի ներկայացուցիչ Քալդեր ԼԻՈՒԻ (Չինաստան) հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:


-Կրթական փոխանակման ի՞նչ ծրագրեր են իրականացնում Հայաստանն ու Չինաստանը և ի՞նչ արդյունքներ են գրանցել դրանք:
-Չինարեն լեզուն ուսումնասիրվում է մեկ կամ երկու կիսամյակ: Ունենք ինտենսիվ կուրսեր: Չինարեն ուսուցանելու համար մենք ուշադրություն չենք դարձնում, թե ինչ մասնագիտությունների են տիրապետում սովորողները: Միայն գոյություն ունի տարիքային սահմանափակում՝ 60-ից բարձր տարիք ունեցողները, չեն ընդգրկվում ուսումնական ծրագրերում:
-Գաղտնիք չէ, որ երկու ժողովուրդների՝ փոխադարձ ճանաչողության գործում մեծ դեր է խաղում գրականությունը: Այսօր, ըստ Ձեզ, չինացիները բավականաչափ ծանո՞թ են հայ գրականությանը, և հայերն էլ՝ չին գրականությանը: Կա՞ բավարար թարգմանական ներուժ, որն իրականացնում է որոշակի ծրագիր այդ ուղղությամբ:
-Ես այդ մասին բավարար տեղեկություններ չունեմ, որովհետև առաջին անգամ եմ այցելել Հայաստան: Մոտ ապագայում ակնկալում ենք փոփոխություններ: Կարող եմ նշել հայ-չինական հարաբերությունների մերձեցման մի օրինակ. անցյալ տարի, երբ ցանկանում էի գալ Հայաստան, վիզա ստանալու համար պահանջվել են տարբեր փաստաթղթեր, իսկ այս անգամ նկատելի փոփոխություններ կային, վիզային ռեժիմը դյուրացել է Հայաստանի և Չինաստանի միջև:
-Ձեր դիտարկումներով՝ արտերկրում ուսումնառության մեկնած հայերը ո՞ր ոլորտներում են նախընտրում մասնագիտանալ:
-Ես ներկայացնում եմ Դոմբեյի ֆինանսների և էկոնոմիկայի պետական համալսարանը և զբաղված եմ այդ ոլորտում կապերն ամրապնդելով:
-Չինաստանի դպրոցներում և բուհերում ի՞նչ մակարդակով են ուսուցանվում օտար լեզուները, քանի՞ օտար լեզու է ուսուցանվում:
-Չինարենից հետո առաջնային են համարվում անգլերենը, գերմաներենը, ուսուցանվում է նաև կորեերեն:


Հարցազրույցը` Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԻ

Դիտվել է՝ 1543

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ