ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են, որ վաղը` մարտի 28-ին, ժամը 13.00-ին, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կմասնակցի «Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գրքի շնորհանդեսին և հանճարեղ հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի հետ միասին կընթերցի գիրքը՝ Երևանի դպրոցների քառասուն աշակերտների համար: