ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
03.06.2014 | 10:30

Ո՛վ Հուդայի տունդ և Իսրայելի տունդ, դուք, որ անեծք էիք ազգերի մեջ, պիտի այնպես լինի, որ ես նույնպես ձեզ պիտի փրկեմ, և դուք օրհնություն պիտի դառնաք, քաջալերվեցե՛ք, և թող զորանան ձեր ձեռքերը։ Այդպես է ասում Ամենակալ Տերը. «Ինչպես խորհեցի ձեզ չարչարել (քանի որ ձեր հայրերը բարկացրին ինձ,- ասում է Ամենակալ Տերը, և ես չզղջացի), այնպես էլ ես վերստին մտածել և վճռել եմ այս օրերին բարիք անել Երուսաղեմի և Հուդայի տանը: Քաջալերվեցե՛ք»։


Զաքարիա 8. 13-15

Դիտվել է՝ 1350

Մեկնաբանություններ