Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Համակարգչային լսարաններ զորամասերում՝ զինվորների կրթական գործընթացը բարելավելու համար

Համակարգչային լսարաններ զորամասերում՝ զինվորների կրթական գործընթացը բարելավելու համար
27.06.2014 | 15:46

Հունիսի 27-ին Իջևանում տեղակայված զորամասերից մեկում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բացեց հերթական համակարգչային լսարանը։ Այս նախաձեռնությունը երիտասարդական հիմնադրամը կյանքի է կոչել ՀՀ պաշտպանության նախարարի հետ քննարկումների արդյունքում։ Լսարանները ներառում են համակարգիչներ, տպիչ, ծրագրային ապահովումներ, համապատասխան կահույք։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշում է, որ համակարգչային լսարանները մեծ արձագանք են գտել զինծառայողների շրջանում։ «Այսօր արդեն բացեցինք նման 7-րդ լսարանը։ Այս ծրագրով մենք ցանկանում ենք օգնել զինվորական ծառայություն անցնող երիտասարդներին, որպեսզի բանակում հետ չմնան կրթական պրոցեսից։ Մենք ամեն ինչ անելու ենք մեր ուժերի ներածին չափով՝ նման լսարանների թիվը բազմապատկելու համար։ Ես հավատացած եմ, որ մեր կողմից բացված լսարաններում շատ զինծառայողներ կարողացել են իրենց կրթական խնդիրները լուծել»,- ասում է Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ խնդիրն արդիական է, քանի որ տարեցտարի ավելանում է այն երիտասարդների թիվը, ովքեր զորացրվելուց հետո դիմում են բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ կրթությունը շարունակելու համար։
Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից բացվող լսարանները հագեցվում են նաև էլեկտրոնային գրականությամբ։ Երիտասարդական հիմնադրամը մշտապես պահում է կապն այն զորամասերի հետ, որտեղ բացվել են լսարաններ և անհրաժեշտության դեպքում իրականացնում տեխնիկական սպասարկում։

Դիտվել է՝ 1044

Մեկնաբանություններ