Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ավստրիայի արտաքին գործերի նախարարի հայաստանյան այցը

Ավստրիայի արտաքին գործերի նախարարի հայաստանյան այցը
05.09.2014 | 17:56

Սեպտեմբերի 8-ին`ժամը 11:00-ին, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Քուրցը այցելելու է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ավստրիական գրադարան: Նախարարը շրջելու է գրադարանում, հանդիպելու է ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանի և աշխատակիցների հետ:

ԵՊԼՀ համագործակցությունն ավստրիական համալսարանների հետ արդեն շուրջ 10 տարվա պատմություն ունի. ԵՊԼՀ դասախոսները և ուսանողները պարբերաբար տարբեր փոխանակման ծրագրերով գործուղվում են Ավստրիայի համալսարաններ: Ավստրիայի արտաքին գործերի նախարարի այցը ԵՊԼՀ նոր խթան կհանդիսանա առկա կապերի ամրապնդման համար:

Դիտվել է՝ 1139

Մեկնաբանություններ