-
21.03.2024|
15:58
Ժամանակակից մարտը "Лучшие в Аду" ֆիլմից լավ դեռ ոչ ոք չի ներկայացրել։ Այս ֆիլմը ընդհահրապես մարտական ֆիլմերի նոր ժանր է սահմանում։
-
15.03.2024|
13:53
Թող ներեն ինձ, իհարկե, բոլոր գեներալները, բայց, եթե համեմատելու լինենք այլ երկրների հետ, Հայաստանում մարտական գեներալներ չկան...
-
12.03.2024|
06:58
Տարիներ շարունակ Արևմուտքը Հայաստանում մի մոտեցում էր սերմանում, որ Ռուսաստան-Արևմուտք պատերազմը իբր մեր պատերազմը չէ, և Հայաստանն այդ պատերազմի մեջ շահ չունի։ Այդ մոտեցումը Արևմուտքը էլ ավելի ինտենսիվ ձևով է սերմանում վերջին 5 տարիների ընթացքում և հատկապես այսօր։
-
11.03.2024|
06:55
Նկարում չեխական արտադրության MR-2 VICTOR հակադրոնային գնդացիրն է։ Այս զինատեսակը համատարած և բավականին արդյունավետ կիրառվում է Ուկրաինայում։ Զինատեսակի հիմքը 1949 թվականին ստեղծված սովետական ЗПУ-2 զենիթային գնդացիրն է։ Չեխերը վերցրել են հին սովետական զենքը, վրան ավելացրել են նշանառության ժամանակակից համակարգ, հետո այն տեղադրել են պիկապի վրա և արդյունքում ստացել են մոբիլ, էժան ու ժամանակից ՀՕՊ համակարգ։
-
22.01.2024|
14:36
Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի տեղեկատվական-վերլուծական վարչության պետ Արտեմ Բուտորինը հայտնել է, որ Բելառուսը, համաձայն նոր ռազմական դոկտրինի, դաշնակիցների վրա հարձակումը կդիտարկի որպես հարձակում իր տարածքի վրա։ Նա ընդգծել է, որ դոկտրինի նոր տարբերակում ներառվելու են Բելառուսի ընդհանուր սկզբունքներն ու տեսակետները, թե ինչպես է իրեն որպես դաշնակից պահելու։
-
17.01.2024|
15:33
Աշխարհը օր-օրի դառնում է ավելի վտանգավոր։ Պատերազմ Եմենում ու Կարմիր ծովում, մարտեր իսրայելա-եգիպտոսյան սահմանին, Իսրայելի՝ դեպի Լիբանան ներխուժման պատրաստություն, Իրանի հարձակում Իրաքի ու Պակիստանի վրա։
-
18.12.2023|
15:10
Գերմանիայում պատրաստվում են վերականգնել ժամկետային զինծառայությունը։ Ֆրանսիայում հայտարարում են, որ վերջին ժամանակաշրջանի իրենց ամենամեծ սխալը եղել է ժամկետային զինծառայությունից հրաժարվելը։ Նման մտքեր կան նաև ԱՄՆ-ում։
-
27.11.2023|
08:11
Նկարում «Տերմիթ» տեսակի անօդաչու միկրոուղղաթիռներն են։ Սա արդեն հարձակման միջոցների նոր սերունդն է։ Սրանց համար պետք չեն օդանավակայաններ, գործում են մեքենայի վրայից, մոբիլ են ու խոցելը շատ դժվար է։ Կարող են կրող մեքենայով մոտենալ առաջին գծին՝ հաշված վայրկյանների ընթացքում թափքի վրայից բարձրանալ մի քանի տասնյակ կամ հարյուրավոր մետրեր ու կատարել մեծ ուղղաթիռին համարժեք կրակային հզորությամբ հարվածներ։ Նրանց դեմ անկարող է պայքարել նաև ՌԵՊ-ը, քանի որ հիմնականում գործում են յուրային տարածքից։
-
15.11.2023|
11:12
Եմենում առաջին անգամ ԱԹՍ-ով խոցվեց ԱԹՍ։ Պարսկական Saqr-1 անօդաչուն խոցեց ամերիկյան MQ-1C անօդաչուին։
-
09.11.2023|
08:15
Վերջին օրերին Արևմուտքում և Ուկրաինայում ակտիվ քննարկվում է անոմալիան, թե այդ ինչպես է հնարավոր, որ Ռուսաստանը կարողանում է ստեղծել լավագույն տեխնոլոգիական ԱԹՍ-ները, մասնավորապես՝ «Լանցետը»։