BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Մեկնարկել է «Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում» թվինինգ ծրագիրը

Մեկնարկել է «Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում» թվինինգ ծրագիրը
01.10.2014 | 17:09

Այսօր մեկնարկել է «Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» թվինինգ ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական Միության աջակցությամբ:

Ծրագրի մեկնարկին նվիրված համաժողովին ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան Քրիստեր Միխելսոնը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, ՀՀ կառավարության անդամներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Բացման խոսքում, ազդարարելով ծրագրի մեկնարկը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, նշել է, որ ծրագրի նպատակը սոցիալական զարգացման շրջանակում ԵՄ հետ համագործակցության ամրապնդումը և եվրոպական լավագույն փորձին համահունչ կրթական բարեփոխումների իրականացումն է, ինչպես նաև բուհական կրթության որակի բարելավման աջակցությունը, մասնավորապես աշխատաշուկայի պահանջների համապատասխանության ապահովման նպատակով: Նախարարի տեղակալը, շեշտելով, որ ծրագրի հիմնական շահառուները Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) են, ներկայացրել է հիմնական ուղղությունները և բաղադրիչները: Կ. Հարությունյանի տեղեկացմամբ Եվրոպական Միության աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության՝ Ֆինլանդիայի կրթության գնահատման կենտրոնի (FINEEC) և Գերմանիայի կրթության ու հետազոտությունների դաշնային նախարարության (BMBF) հետ համատեղ իրականացվող այս ծրագրով նախատեսվում է՝ Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող օրենսդրության և Որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) վերանայում, ԿԳՆ-ի, ՈԱԱԿ-ի և բուհերի աշխատակիցների կարողությունների ընդլայնում Բոլոնիայի գործընթացի իրականացումն ու շարունակականությունն ապահովելու նպատակով, բուհերում Բոլոնիայի գործընթացի հիմնական ուղություններով իրականացվող ծրագրերի աջակցություն, գործատուների և ուսանողների պահանջներին համապատասխան ՈԱՇ-ի ներդրում:
Ծրագրի արժեքը մոտ 1000000 եվրո է, տևողությունը՝ 24 ամիս, ներգրավված են շուրջ 60 միջազգային փորձագետներ Ֆինլանդիայից, Գերմանիայից և Էստոնիայից:

Դիտվել է՝ 1243

Մեկնաբանություններ