ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
21.11.2014 | 00:30

Արդարև, սրանք, այս բոլորը նրա մասին պատմություններ չե՞ն հորինի. նրան կմտցնեն երգերի մեջ և կասեն. «Վա՜յ նրան, ով յուրացնում է այն, ինչ իրենը չէ. մինչև ե՞րբ նա այդքան շատ պիտի ծանրացնի իր տանջօղակները, որովհետև հանկարծ կելնեն նրան ուտողները, կզարթնեն նրա դավաճանները, և դու ավար կդառնաս նրանց համար։ Քանի որ դու կողոպտեցիր բազում ազգերի, ժողովուրդների ամբողջ մնացորդացը քե՛զ կկողոպտի մարդկանց արյան, երկրի, քաղաքի և նրա բոլոր բնակիչների ամբարշտության համար»։


Ամբակումի 2. 6-8

Դիտվել է՝ 1304

Մեկնաբանություններ