Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
20.01.2015 | 00:40

Գեղապանծ պոռնիկ, կախարդների գլխավոր, որ վաճառում էր ազգն իր պոռնկությամբ և տոհմերը՝ իր կախարդանքներով։ «Ահա ես քեզ դեմ եմ,- ասում է Ամենակալ Տեր Աստվածը,- պիտի բացեմ քո հետնամասը, քող պիտի գցեմ քո դեմքին, ազգերին ցույց պիտի տամ քո ամոթը և թագավորություններին՝ քո անարգանքը։ Քեզ վրա պիտի նետեմ քո պղծություններն ու աղտեղությունները և խայտառակ պիտի անեմ քեզ։ Եվ այնպես պիտի լինի, որ ով տեսնի քեզ, պիտի իջնի և ասի. «Խե՛ղճ Նինվե, ո՞վ կլինի, որ հեծեծի քեզ համար, որտեղի՞ց մխիթարություն փնտրենք քեզ համար»։

Նավումի 3. 4-7

Դիտվել է՝ 1457

Մեկնաբանություններ