Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՈՒմ դեմ է պայքարում ԿԳՆ-ը

ՈՒմ դեմ է պայքարում ԿԳՆ-ը
26.06.2015 | 00:14

Մինչ հանրային ուշադրությունը սևեռված է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված ակցիայի վրա, ԱԺ-ն արտահերթ նիստերում այնպիսի օրենքներ էր արագ-արագ քննարկում ու քվեարկում, որ, մեղմ ասած, անտրամաբանական ու անհեթեթ է: Դրանց թվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքում փոփոխությունը, որը, բարեբախտաբար, երկրորդ ընթերցում չանցավ: Օրենքին ոչ միայն ընդդիմադիրները, այլև բազմաթիվ ՀՀԿ-ականներ էին խիստ դեմ: Այն նախատեսում է, որ պետական պաշտոններ զբաղեցնողները պաշտոնավարման տարիներին իրավունք չունեն գիտական աստիճան ստանալու և պաշտպանելու գիտական թեզ:
«ՈՒզում են ասել` ժողովուրդ, ձեզ խելոք պաշտոնյա պետք չէ»,- հեգնեց հանրապետական մեր զրուցակիցը և նշեց, որ ավելի անհեթեթ օրենք, քան սա է, հնարավոր չէ պատկերացնել: Մեր տեղեկություններով, նախարարությունը փորձել է լավ բան անել, բայց ստացվել է ինչպես միշտ: Հաշվի առնելով վերջին շրջանում մի շարք չինովնիկների, մարզպետների, քաղաքապետերի գիտության հանդեպ չմարող հատուկ սերը, նախարարությունը փորձել է օրենքով չափավորել նրանց ախորժակը: Նույնիսկ բավականին ուշացել է, քանի որ գիտական ոլորտն այս առումով վերջնականապես «թաղել» են մարդիկ, ովքեր տառ ու գիր չգիտեն, բայց «գիտնական» են փողով ու կապերով:
Բացի այդ, եթե օրենքն ընդունվեր, հատուկենտ խելացի պաշտոնյաների ճանապարհն էր փակվելու, ովքեր տարիներով տքնում են գիտական աշխատության վրա:
Եվ ամենավերջում. չգիտես ինչու, ԿԳ նախարարությունը փորձում է խնդիրը լուծել վերջից: Ինչպես ասում են` ձուկը գլխից է հոտած. ինչո՞ւ եք հանդուրժում գիտությունից կիլոմետրերով հեռու մարդկանց մուտքը այս ոլորտ, որ հետո էլ ստիպված լինեք պայքարելու այդ տեսակի դեմ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ