Շնացողների որդիները լինելու են պակասավոր, և պիտի ոչնչանա ապօրինի անկողնու զավակը։ Եվ եթե նույնիսկ երկարակյաց էլ լինեն, ոչնչություն են համարվելու. իրենց կյանքի վախճանին էլ անարգվելու է նրանց ծերությունը։ Իսկ եթե շուտ էլ լինի նրանց վախճանը, հույս չեն ունենալու, և ոչ էլ դատաստանի օրը՝ մխիթարություն։ Այո՛, այսպես է կարգը. անիրավ սերնդին՝ չարաչար վախճան։
Իմաստություն Սողոմոնի 3. 16-19