Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նոր էջ` տնօրենների հավաստագրման գործընթացում

Նոր էջ` տնօրենների հավաստագրման գործընթացում
17.11.2015 | 12:55

Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում այսօր մեկնարկել են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների հավաստագրման քննությունները: Քննությունների մեկնարկին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով շրջել է քննասենյակում, զրուցել տնօրենների հավակնորդների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: «Մեկ ամիս անընդմեջ քննություններ կանցկացվեն: Հինգ տարի է արդեն անցել գործընթացի մեկնարկից, և այսօր արդեն շատ տնօրեններ վերադառնում են` վերահաստատելու իրենց իրավունքը` ղեկավարել դպրոց:

Հուսով եմ, որ դրական արդյունքի պարագայում կգտնեք ձեր տեղը աշխատաշուկայում»,-նշել է նախարարը` քննության մասնակիցներին մաղթելով հաջողութուն:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշել է, որ վերոնշյալ հավաստագրման գործընթացը մեկնարկել է 2011 թվականին: «Հավաստագրման նպատակը պարզ էր` դպրոցներն ապահովել այնպիսի կադրերով, ովքեր տեղյակ կլինեն անհրաժեշտ օրենդրությունից, մանկավարժական, ֆինանսական հոսքերի հիմնական կառավարման սկզբունքներից, այսինքն` կլինեն ղեկավարներ: Անցել է հինգ տարի, և այսօր փաստացի գործընթացի նոր էջ ենք բացում, քանի որ հավաստագրման քննությունների մի շրջան արդեն անցյալում է: Կարող ենք վստահությամբ փաստել, որ համակարգն ամբողջությամբ իրեն արդարացրել է: Այս պարագայում հաջողության ցուցանիշը կարող ենք համարել այն, որ տնօրեններն այսօր ավելի շատ են կարդում, ծանոթանում օրենսդրությանը, մարդկային ռեսուրսների կառավարման խնդիրներին, ֆինանսական պատասխանատվություն կրում: Եվ սա դեռ այս գործընթացի վերջը չէ, որովհետև բովանդակության առումով վերապատրաստման ծրագրերը դեռևս մշտական փոփոխության կարիք ունեն: Գաղտնիք չէ, որ լավ տնօրենը դպրոցի հաջողության կեսն է, որովհետև լավ տնօրենը հավաքում է լավ կադրեր, ստեղծում արդար մթնոլորտ, ծնողների և աշակերտների շրջանում կայանում որպես հեղինակություն, որի արդյունքում այդ դպրոցը դառնում է համայնքային կյանքի կարևոր օբյեկտ: Եվ պատահական չէ, որ վերջին շրջանում նվազել են բողոքները տնօրենների աշխատանքից: Սա, իհարկե, նախարարության խստապահանջ աշխատանքի արդյունքն է, բայց նախևառաջ այն գիտելիքների, որ պահանջում ենք տնօրեններից: Այս քննություները դեռ երկար կյանք կունենան, որի ընթացքում պարբերաբար կվերանայվի հարցաշարերի բովանդակությունը»,-նշել է Արմեն Աշոտյանը` տեղեկացնելով, որ անցած հինգ տարիների ընթացքում չի եղել տնօրեն, ով չի անցել հավաստագրման քննություն: «Կարող եմ վստահեցնել, որ հավաստագրման քննություններն անցնում են շատ թափանցիկ և արդար: Այս հինգ տարիների ընթացքում գեթ մեկ հիմնավորված բողոք չենք ստացել: Իհարկե, կա բողոքարկման համակարգ. եղել են մի քանի դեպքեր, երբ բողոքարկվել է քննության արդյունքը, որի հետևանքով կամ հաստատվել է հանձնաժողովի գնահատականը, կամ հանձնաժողովն ընդունել է իր սխալը: Բոլոր ձայնագրությունները պահպանվում են, և քննության արդյունքների դժգոհ լինելու դեպքում դրանք կարելի է բողոքարկել»,-ընդգծել է նախարարը:
Նշենք, որ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման քննությունները կանցկացվեն 2015 թվականի նոյեմբերի 17-ին, 18-ին, 19-ին, 24--ին, 25-ին, 26-ին, 27-ին,դեկտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 8-ին, 9-ին, 10-ին, 11-ին, 15-ին և 16-ին:
2011 թվականից անցկացվել է թվով 11 հավաստագրման քննություն: Քննություններին մասնակցել է 2910, վերապատրաստվել 2515 հավակնորդ: Հավաստագիր է շնորհվել 2222 հավակնորդի, 601 մասնակից չի հաղթահարել քննության շեմը: Բացակայել է 87 հավակնորդ: 2015 թվականի երկրորդ փուլին վերապատրաստվել է 432, հավաստագրման քննություններին դիմել 471 հավակնորդ: Քննությունները կկայանան 27-28 հոգանոց խմբերով:

Դիտվել է՝ 1204

Մեկնաբանություններ