Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
02.02.2016 | 00:08

Ավելորդ գործեր քննող մի՛ եղիր, որովհետև ավելի իմաստություն է տրված քեզ, քան շատ մարդկանց։ Արդարև, շատերին մոլորեցրեց իրենց մասին մեծ կարծիք ունենալը, և դրանով չար մտածումը սողոսկեց նրանց միտքը։ Ով որ սիրում է տագնապը, նրա մեջ էլ պիտի կորչի։ Համառ սիրտը, ի վերջո, չարաչար պիտի կործանվի, քանզի դաժան սիրտը ցավերով կծանրանա, և մեղավորը մեղքերի վրա մեղքեր կավելացնի։ Ամբարտավանի հարվածներից բժշկություն չկա, որովհետև չարության բույսն արմատավորվեց իր մեջ։ Իմաստունի սիրտը իր միտքն է բերում առակը, իմաստունի ցանկությունն է, որ լինի լսող ականջ։


Սիրաքի իմաստությունը 3. 24-31

Դիտվել է՝ 1289

Մեկնաբանություններ