Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
12.02.2016 | 00:03

Որդյա՛կ, մի՛ զլացիր օգնել աղքատներին և թույլ մի՛ տուր, որ տվայտեն կարոտյալների աչքերը։ Քաղցած մարդուն մի՛ տրտմեցրու և մի՛ զայրացրու մարդուն նրա չքավորության մեջ։ Մի՛ խռովիր արդեն նեղված սիրտը և մի՛ դանդաղիր օգնել կարոտյալներին։ Մի՛ մերժիր նեղության մեջ եղողի պաղատանքը և քո երեսը մի՛ դարձրու տնանկից։ Քո հայացքը մի՛ շրջիր կարոտյալից և առիթ մի՛ տուր, որ մարդ անիծի քեզ, քանզի երբ նա իր հոգու դառնության պահին քեզ անիծի, նրա խնդրանքը կլսի Տերը։


Սիրաքի իմաստությունը 4. 1-6

Դիտվել է՝ 1435

Մեկնաբանություններ