Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Կլյուչևսկայա սոպկան մոխրի 5,5- կիլոմետրանոց սյուն է արձակել

Կլյուչևսկայա սոպկան մոխրի 5,5- կիլոմետրանոց սյուն է արձակել
15.04.2016 | 20:13

Կլյուչևսկայա սոպկա հրաբուխը, որը համարվում է Եվրասիայի տարածքում ամենաբարձր գործող հրաբուխը, մոխրի 5,5- կիլոմետրանոց սյուն է արձակել` Կամչատկայի ժամանակով առավոտյան ժամը 08:00-ին: 4750 մ բարձրությամբ հրաբուխն ակտիվացել էր ապրիլի սկզբին։ Վերջին ժայթքումը եղել է 2015 թ. մարտի 24-ին` շարունակվելով 3 ամիս։

Դիտվել է՝ 2026

Մեկնաբանություններ