Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Նոր կենտրոն՝ Շիրակի երիտասարդների համար

Նոր կենտրոն՝ Շիրակի երիտասարդների համար
04.05.2016 | 17:52

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Շիրակի մարզային կենտրոնն այսուհետև մարզի երիտասարդներին կընդունի նորաբաց գրասենյակում։ Մայիսի 4-ին տեղի է ունեցել մարզային կենտրոնի բացումը նոր հասցեում (Գյումրի, Նժդեհի 15) և նոր՝ ավելի բարեկարգ պայմաններում։ Բացման արարողությանը ներկա էին ՀԵՀ ղեկավարությունը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Շիրակի մարզից ընտրված պատգամավորներ, երիտասարդներ։

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ Երիտասարդական հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում Շիրակում, այսուհետև ևս շարունակելու է իր միջոցներն ուղղել դեպի մարզ։ Կարեն Ավագյանը շեշտեց, որ ՀԵՀ Շիրակի մարզային կենտրոնն աշխատում է բոլոր կառույցների հետ՝ մարզպետարան, տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական, ուսանողական կառույցներ։ «Կենտրոնը երիտասարդական կառույց է, որտեղ պետք է համախմբվեն բոլոր այն երիտասարդները, որոնք ասելիք ունեն։ Իսկ Գյումրու, Շիրակի մարզի երիտասարդները միշտ տարբերվել են իրենց ասելիքով»,- նշել է Կարեն Ավագյանը։ Պատասխանելով լրագրողների` արցախյան վերջին դեպքերի հետ կապված հարցին՝ պարոն Ավագյանը նշեց, որ Երիտասարդական հիմնադրամը վերջին շրջանում մարզային կենտրոնների գրեթե բոլոր միջոցները՝ մարդկային, նյութատեխնիկական, ուղղում է Արցախում կոնկրետ թիրախային ծրագրեր իրականացնելու համար։


Կարեն Մարտոյանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կամավորներից է։ Ասում է, որ մասնակցելով կենտրոնի նախաձեռնություններին՝ իր ներդրումն է փորձում ունենալ մարզի երիտասարդների խնդիրների լուծմանը, ակտիվացնել իր տարեկիցներին։


Նշենք, որ ՀԵՀ-ը բոլոր մարզերում ունի կենտրոններ, որոնք յուրօրինակ ռեսուրս գրասենյակներ են՝ հագեցած ժամանակակից տեխնիկայով, գրադարաններով, որոնցից անվճար օգտվում են մարզային երիտասարդներն ու հասարակական կազմակերպությունները։ Այստեղ կազմակերպվում են բազմաբնույթ ծրագրեր՝ մշակութայինից, մինչև կրթական, բնապահպանական, սոցիալական և այլն։

Դիտվել է՝ 1853

Մեկնաբանություններ