Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Պրահան տոնում է Կառլոս IV-ի 700-ամյակը

Պրահան տոնում է Կառլոս IV-ի 700-ամյակը
14.05.2016 | 23:43

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն ընդունել է Լյուքսեմբուրգի մեծ դուքս Անրիին, Լիխտենշտեյնի գահաժառանգ արքայազն Ալոիսին, Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդին: «Եվրոպական երեք միապետությունների ներկայացուցիչները ժամանել են Պրահա` Չեխիայի արքա և Հռոմեական սուրբ կայսրության իմպերատոր Կառլոս IV-ի ծննդյան 700-ամյակի հանդիսություններին մասնակցելու համար, որն այս օրերին նշվում է Չեխիայում»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1478

Մեկնաբանություններ