Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Ոստիկանությունը և «Սասնա ծռերը» մեղադրանքներ են փոխանակում

Ոստիկանությունը և «Սասնա ծռերը» մեղադրանքներ են փոխանակում
31.07.2016 | 15:51

Ոստիկանությունը և «Սասնա ծռերը» միմյանց են մեղադրում հուլիսի 30-ին դիպուկահարի կրակոցից ոստիկանության զորքերի զինծառայողի մահվան համար։


Երեկ ոստիկանության տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել, սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող՝ ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը։ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը իր հետ հեռախոսազանգում հայտարարել էր, որ վայրը, որտեղ զոհվել է Տեպանոսյանը, իրենց համար տեսանելի չէ։ - «Ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից: Չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»,- ասել էր Ավետիսյանը։


«Սասնա ծռերի» ներկայացուցչի այս հայտարարությունից հետո Ոստիկանությունը հաղորդագրություն է հրապարակել, պնդելով, որ տվյալ տարածքի, իրավիճակի, գնդակի հետագծի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն արձակվել է ՊՊԾ գնդի տարածքից։ Ոստիկանությունը նաև լուսանկարներ է հրապարակել, որոնք, իրավապահների պնդմամբ, ցույց են տալիս 1. տեղը, ուր խոցվել է մեքենան և սպանվել է ՈԶ զինծառայողը, 2. արձակված գնդակի հետագիծը, 3. դիպուկահարի թաքստոցը, 4. դիպուկահարը:

Դիտվել է՝ 11385

Մեկնաբանություններ