Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռիմա Դեմիրճյան. Կարեն Դեմիրճյանից ու Վազգենից վախեցան

Ռիմա Դեմիրճյան. Կարեն Դեմիրճյանից ու Վազգենից վախեցան
27.10.2016 | 17:19

Ոճրագործությունից անցել է 17 տարի, բայց մենք գիտենք այնքան, որքան 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, ոչ մի բան չբացահայտվեց՝ հոկտեմբերի 27-ին, Կոմիտասի անվան պանթեոնում, լրագրողների հետ զրույցում նշել է Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը:

«Ես կարծում եմ, որ նման հանցագործությունները չեն բացահայտվում, նույնիսկ եթե իմանում են: Քենեդիի սպանությունը մինչ օրս չի բացահայտվում, թեեւ շատերը գիտեն, ենթադրում եմ: Ես օրինակ մի բան գիտեմ, որ ինքը շատերին խանգարում էր եւ դրսում, եւ ներսում: Սա, ընդհանարպես, գլոբալ քաղաքականության հարց է, այստեղի հետ այնքան չի կապված, որքան դրսի: Ճիշտ է, հայերի ձեռքերով են կատարել, բայց հայերը շատ թշնամիներ ունեն, երեւի տեսան, որ հատկապես երբ միացան Վազգենի հետ, դա հզոր ուժ էր դրանից վախեցան»,-ասաց նա: Ռիմա Դեմիրճյանը կարծում է, որ եթե «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը չլիներ, ուրիշ Հայաստան կունենայինք. «Ես չեմ ստի, որ ամեն ինչ լավ կլիներ, որովհետեւ ժամանակները դժվար են, ղեկավարելը շատ դժվար է, բայց զգալի չափով ուիշ կլիներ: Կարեն Սերոբիչը մի հարցազրույցում ասել է՝ իշխանությունը դժվար գործ է, բայց նաեւ հաճելի, եթե ուզում ես ծառայել ժողովրդիդ ու երկրիդ: «Հոկտեմբերի 27»-ը բոլոր ոլորտների վրա քայքայիչ ազդեցություն ունեցավ: Մինչեւ հիմա շարունակվում է: Այդ հանցագործությունն ուղղակի խափանեց մեր ամբողջ կյանքը, ոչ միայն մեր անձնականը, հասարակության հավատը, նպատակասլացությունը»: Ռիմա Դեմիրճյանը չի հավատում, որ «Հոկտեմբերի 27-ը» երբեւէ կբացահայտվի. «Ես միշտ ասել եմ, որ դա կարող է պատահականորեն ստացվի, որովհետեւ այնպիսի ուժեր են խառնված…: Շատ մտածված էր ամեն բան, ինչո՞ւ պետք է գային ԱԺ, ինչու պետք է ասեին, թե պատահական ենք սպանել: Ոնց եք պատահական սպանել, երբ ստուգողական կրակոց է եղել: Ամեն ինչ մտածված էր մինչեւ վերջ, սա շատ հմուտ կազմակերպված քաղաքական սպանություն էր»:


Ամեն ինչ արվեց «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը կոծկելու համար՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ի այգում հոկտեմբերի 27-ի ողբերգության 17-րդ տարելիցի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը: «Այո, կարող ենք արձանագրել, որ ցանկություն չի եղել բացահայտելու: Դա առաջին հերթին վերաբերում է այն իշխանություններին, որոնց ժամանակ տեղի ունեցավ ոճրագործությունը»,-ասաց նա։ Նա գտնում է, որ եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, մենք միանգամայն ուրիշ երկրում կապրեինք. «Հոկտեմբերի 27-ի բացասական հետևանքներն առ այսօր իրենց զգացնել են տալիս և հաղթահարված չեն»:

Դիտվել է՝ 3259

Մեկնաբանություններ