Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հանդիպումները Երևանում

ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հանդիպումները Երևանում
15.12.2016 | 09:24

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին և շնորհավորել է նշանակման կապակցությամբ, հաջողություններ մաղթել «դիվանագիտական կարևորագույն առաքելության իրականացման գործում»:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի Հանրապետության միջնորդական ջանքերը հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու ուղղությամբ կընթանան կառուցողական հունով և ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին ջանքերն այդ նպատակով:


Ֆրանսիացի համանախագահը Սերժ Սարգսյանին է փոխանցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ջերմ ողջույնները և հավաստիացրել, որ կաշխատի ջանասիրաբար՝ բոլոր դժվարությունները և խնդրի կարևորությունը գիտակցելով, քանի որ այն վերաբերում է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, անվտանգությանն ու բարգավաճմանը:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ևս ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին:

Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։ Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ բանակցային գործընթացի առաջմղման համար հրամայական է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների համաձայնությունների անշեղ իրականացումը, կարևորվեց Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը:

Դիտվել է՝ 3494

Մեկնաբանություններ