Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Պնախարարն ու ԵԿՄ-ականները Եռաբլուրում էին

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Պնախարարն ու ԵԿՄ-ականները Եռաբլուրում էին
05.03.2017 | 22:00

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն այսօր՝ մարտի 5-ին, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և «Երկրապահ» կամավորների միության անդամներն այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն: Բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետի հիշատակին, ծաղիկներ դրեցին շիրմին: Եռաբլուր էին եկել նաև ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Պաշտպանության նախկին նախարար, վարչապետ Վազգեն Սարգսյանը մարտի 5-ին կդառնար 58 տարեկան: 1990-1992-ին Վազգեն Սարգսյանը «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր: 1991-ին նա դարձավ ՀՀ առաջին պաշտպանության նախարարը, իսկ 1999-ի հունիսից ՀՀ վարչապետն էր։ Վազգեն Սարգսյանը սպանվեց 1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում։

Դիտվել է՝ 1789

Մեկնաբանություններ