Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Էդուարդ Շարմազանով. Մեր Սպարապետին շնորհավորենք

Էդուարդ Շարմազանով. Մեր Սպարապետին շնորհավորենք
05.03.2017 | 22:20

Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանը անկախ ու ազատ Հայաստանն էր՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Մենք ունենք այդ անկախ Հայաստանը, որտեղ ծածանվում է հայոց եռագույնը, որտեղ Եռաբլուրում խաչն է քրիստոնեական: Իսկ կա՞ն խնդիրներ, իհարկե կան: Բայց այսօր այդ օրը չի, որ պետք է խոսենք խնդիրներից: Տարին 12 ամիս խոսում ենք խնդիրներից, մենք էլ, դուք էլ գիտենք այդ խնդիրները, և գիտենք ինչ պետք է անենք այդ խնդիրները լուծելու համար»,- նշեց ՀՀԿ խոսնակը: Դիտարկմանը՝ Վազգեն Սարգսյանն անձնական զենք չի ունեցել՝ պատճառաբանելով՝ մի բան, որ կյանք է խլում, որպես ինչ պահի իր մոտ, մինչդեռ, շատ ՀՀԿ-ականներ զենքով են ման գալիս, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Շատ ավելի շատ հանրապետականներ խաղաղություն են քարոզում և զենքը պահում են միայն այն դեպքերի համար, երբ, Աստված մի արասցե, հայրենիքին վնաս կլինի»:


Հարցին՝ քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցող ծեծկռտուքների, դանակահարության դեպքերին ի՞նչ մեկնաբանություն ունի, ՀՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց. «Ասում ա` ձայն բարբառո հանապատի... Ես ձեզ 5 րոպե է քարոզում եմ, որ բերեք էսօր, էս պահին Եռաբլուրում քաղաքական պրոբլեմներից չխոսենք, դուք դանակահարություններից եք խոսում: Այսօր մի բան պետք է ասենք՝ մեր սպարապետին շնորհավորենք»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Դիտվել է՝ 1815

Մեկնաբանություններ