Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
14.04.2017 | 00:25

Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տերը կփրկի նրան։ Տերը կփրկի ու կպահպանի նրան, երանելի կդարձնի երկրի երեսին և չի մատնի նրան իր թշնամիների ձեռքերը։ Տերը նրան կօգնի տառապանքի մահճում և նրա անկողինն ամբողջովին կմաքրի իր հիվանդությունից։ Ես ասացի. «Տե՛ր, ողորմի՛ր ինձ և բժշկի՛ր անձն իմ, ես մեղանչեցի քո դեմ»։


Սաղմոսներ 40. 2-5

Դիտվել է՝ 1942

Մեկնաբանություններ