ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Համերգ քաղցկեղով հիվանդ երեխաների համար

Համերգ քաղցկեղով հիվանդ երեխաների համար
07.09.2017 | 21:48

Այս տարի լրանում է «Առողջության կամուրջ» բարեգործական հիմնադրամի 5-ամյակը: Հիմնադրամն ստեղծվել է 2012 թվականին՝ նպատակ ունենալով օգնել քաղցկեղով հիվանդ երեխաներին։

Բժշկության զարգացման արդի պայմաններում մանկական քաղցկեղի 80 տոկոսը բուժելի է, սակայն պահանջում է մեծ ռեսուրսներ, որի հայթայթմանն էլ աջակցում է հիմնադրամը:

Հիմնադրամի հնգամյակը նշանավորելու և նոր միջոցներ հավաքագրելու նպատակով սեպտեմբերի 10-ին Mezzo ակումբում կկայանա «Հայ Աստղերը Հանուն Առողջության» խորագրով բարեգործական համերգ, որի ողջ հասույթը կուղղվի քացկեղով հիվանդ երեխաների բուժմանը։

Համերգին ելույթ կունենան Absolute BAND-ը, Լևոն Մալխասյանը, Aram Mp3-ը,
Արամո և Էմմա Պետրոսյանները և Դիանա Դիկովսկին:

Հիմնադրամի կարգախոսն է՝ «Հաղթենք միասին», քանի որ յուրաքանչյուր հիվանդության հաղթահարումը պահանջում է միասնական ջանքեր:

Դիտվել է՝ 2694

Մեկնաբանություններ