ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Փոքրիկ Հասմիկն արձագանքեց ականջին հասնող առաջին ձայներին

Փոքրիկ Հասմիկն արձագանքեց ականջին հասնող առաջին ձայներին
06.10.2017 | 06:41

«Էրեբունի» բժշկական կենտրոնում 2004-ից ներդրվել է խխունջային ներպատվաստումը (կոխլեար իմպլանտացիա): Խխունջային ներպատվաստման վիրահատությունները հնարավորություն են տալիս վերականգնելու ծանրալսությունն ու խլությունը: Սարքը կազմված է երկու մասից՝ ներքին և արտաքին: Վիրահատության ժամանակ ներքին սարքը տեղադրվում է ականջի մեջ, իսկ արտաքինը՝ ականջի արտաքին մասում:
Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում լրագրողները ականատես եղան` ինչպես է միացվում սարքը, և ինչպես է փոքրիկ Հասմիկը արձագանքում ականջին հասնող առաջին ձայներին: Հասմիկը լսողությունը կորցրել է ութ ամսականում: Մեկ ամիս առաջ վիրահատվել է:


«Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության ծառայության ղեկավար, Հայաստանի գլխավոր ԼՕՌ-մասնագետ ԱՐԹՈՒՐ ՇՈՒՔՈՒՐՅԱՆՆ ասաց, որ այս երեխաների ու մեծահասակների հետ պետք է աշխատեն նրանք, ովքեր որոշակի փորձ ունեն. «Կան ռեֆլեքսներ` կապված աչքի բիբերի շարժման հետ, երբ ձայնը լսվեց, երեխան միանգամից արձագանքեց: Ընթացքում ձևավորվում է ռեֆլեքսների մի խումբ, պետք է սարքը միացնելիս, ծրագրավորման ժամանակ հասկանաս, թե հիվանդն ինչպես է զգում այդ ձայները: Դա շատ կարևոր է»:


Արթուր Շուքուրյանը նշեց նաև, որ թիմային աշխատանք է կատարվում բոլոր ուղղություններով, քանի որ այս ծրագրում կարևոր են ոչ միայն բուն վիրահատությունը, այլև հետվիրահատական շրջանում հիվանդի հետ տարվող աշխատանքը. «Երեխաներն ու մեծահասակներն այդ վիրահատությունից հետո պետք է սովորեն նորից հասկանալ խոսքը, վարժվեն լսելուն, ինչը երկարատև աշխատանք է պահանջում»:
«2004, 2005 թվականներին վիրահատված երեխաներ ունենք, որ հաճախել են սովորական դպրոցներ, ոմանք ավարտել են դպրոցը: Այդ բարդ ճանապարհն անցնելուց հետո երեխաները վերադառնում են նորմալ կյանքի»,- ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, նշելով, որ իր ղեկավար Հարություն Քուշկյանը 2004-ին պայմանավորվեց UCLA համալսարանի հետ և այն ժամանակ է ներպատվաստումը ներդրվել Հայաստանում, ինչի համար շատ հպարտ է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ. Մանրամասները` «Իրատեսի» առաջիկա համարում:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3524

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ