Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աղվան Վարդանյան. Այո, Տեր-Պետրոսյանը ճիշտ է, բայց ես ավելի ճիշտ եմ

Աղվան Վարդանյան. Այո, Տեր-Պետրոսյանը ճիշտ է, բայց ես ավելի ճիշտ եմ
06.05.2018 | 15:22

Այո, Տեր-Պետրոսյանը ճիշտ է, բայց ես ավելի ճիշտ եմ։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե Սահմանադրության համաձայն պատգամավորն առաջնորդվում է իր խղճով և համոզմունքով, և նրան պարտադրել այս կամ այն որոշումը հակասահմանադրական է, նշել է. «Մայիսի 1-ից օրեր առաջ լրագրողները պարբերաբար հարցնում էին՝ ինչպե՞ս եք քվեարկելու։ Միշտ պատասխանել եմ՝ բացեք ՀՀ Սահմանադրության 94 հոդվածը։ Քվեարկելու եմ խղճով ու համոզմունքներով։ Ասածս հրապարակված է։ Այնպես որ, Լևոն Տեր-Պետրոսյանի հիշեցրածը գիտեմ։ Բայց ես ինքս եմ ելույթում հայտարարել, որ պատրաստ եմ վայր դնել մանդատս, ինչը և հաջողությամբ արել եմ։


Ավելին՝ գիտեմ նաև, որ կարող եմ չվերահաստատել ԱԺ նախագահին գրած դիմումս ու մնալ պատգամավոր։ Բայց, բնականաբար, այդպես չեմ վարվի։
Սահմանադրականից զատ՝ կա խնդրի բարոյական կողմը։ Այո, Տեր-Պետրոսյանը ճիշտ է։ Բայց ես ավելի ճիշտ եմ»:

Դիտվել է՝ 2488

Մեկնաբանություններ