Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դաշնակցության գլուխը խառն է

Դաշնակցության գլուխը խառն է
11.05.2018 | 00:54

Հայ հեղափոխական դաշնակցության «տունը կռիվ է ընկել»: Իշխանությունից իշխանություն թռչող հին ընկերները սկսել են միմյանց լեզու չհասկանալ: Ճիշտ է, նրանք ժամանակին կողմնորոշվեցին և Նիկոլ Փաշինյանի «պոչը» բռնեցին, բայց կան հազարավոր կապեր նախկին իշխանավորների հետ, որոնք ամեն մեկը չէ, որ կարող է տրորել ու առաջ անցնել: Մեր տեղեկություններով, Աղվան Վարդանյանի քայլը շատերը ճիշտ են համարում, ոմանք փորձում են նաև նրա ճանապարհով գնալ և անգամ կուսակցությունից դուրս գալ: Նույն աղբյուրի փոխանցմամբ, հնարավոր է, որ Դավիթ Լոքյանը ևս դուրս գա կուսակցությունից կամ սառեցնի անդամակցությունը դաշնակցությանը: Նրա մերձավորներն էլ պնդում են` եթե մնա էլ կուսակցության մեջ, իրեն «հեռու է պահելու» քաղաքական թոհուբոհից:


Ի դեպ, դաշնակցականների շրջանում վրդովմունքի մեծ ալիք են բարձրացրել նաև խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի վերջին հայտարարությունները, երբ վերջինս, իշխանափոխությունից «հինգ րոպե անց», ՀՀԿ-ին սկսեց «ուրանալ»: «Տարիներով մարդկանց հետ հաց են կերել, աշխատել են, քաղաքականությունը` քաղաքականություն, բայց մարդկություն էլ կա, չէ՞»,- մեզ փոխանցեց ՀՀԿ-ականներից մեկը:
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ոչ միայն ՀՀԿ-ն հեռացնել իշխանությունից, այլև 120 տարեկան ՀՅԴ-ի երեսը նորից բացել հանրության առաջ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ