Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Լևոն Տեր-Պետրոսյանը չի՞ պատկերացնում` ինչ է կատարվում»

«Լևոն Տեր-Պետրոսյանը չի՞ պատկերացնում` ինչ է կատարվում»
07.06.2018 | 19:05

«Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն անհանգստացնող չի համարում արցախյան իրադարձությունները, պաշտոնանկությունները: Երբ նրան հիշեցրինք, թե առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վտանգավոր էր համարել Արցախի իրավապահ ուժերի փոփոխությունների հարցը և անկայունությունը երկրում, նա ասաց. «ԱԱԾ-ն է կպել ժողովրդին, Լևոն Տեր-Պետրոսյանը չի՞ պատկերացնում` ինչ է կատարվում, ինչի համար բռնկվեց այդ ամեն ինչը: ՈՒժային կառույցներն են ճնշել ժողովրդին, դրա համար էլ ժողովուրդը ոտքի ելավ»:


Դիտարկմանը, թե Արցախի տնտեսական զարգացման տեմպերն ավելի լավն են, քան Հայաստանինը, ինչու՞ հեղափոխական ալիք սկսվեց, պատգամավորը չհամաձայնեց, թե Ղարաբաղում ավելի լավ են ապրում: «Արցախցին ավելի ծանր վիճակում է, քան հայաստանցին: Այս ամենը ոչ միայն սոցիալ-տնտեսական հիմք ուներ: Այն, ինչ կատարվում է Հայաստանում, փոքր չափերով էլ կատարվում է Արցախում: Բնագավառներ կան, որ ավելի վատ է, քան Հայաստանում»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ