Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թողնում են ազատ «լող տան»

Թողնում են ազատ «լող տան»
13.07.2018 | 00:03

Վերջին շրջանում ՀՀԿ-ականներից շատերը նախընտրում են չխոսել լրատվամիջոցների հետ, ինչը բացատրում են մի քանի հանգամանքով: Նախ՝ չեն ցանկանում ճշմարիտ խոսք անգամ ասել, քանի որ դա հասարակությունը չի ընկալի, որովհետև ասողը ՀՀԿ-ական է: Նոր կառավարության բացթողումների ու թերությունների մասին լռում են՝ թող գնան գլուխները պատին խփեն ու իրենց սխալները հասկանան: «Մեր նախազգուշացումները չեն հասկացվի, մեր հացի մեջ աղ չկա»,- նշեց ՀՀԿ-ականներից մեկը:


Եվ վերջապես, լռում են, որ լրատվամիջոցները ասպարեզ տան այսօրվա երիտասարդ կադրերին: «ՈՒ թող հասարակությունը համեմատի նախորդների ու գործողների պատրաստվածությունը, արժեքային համակարգերը: Հո ՀՀԿ-ում միայն կոռուպցիոներներ ու թալանչիներ չէի՞ն պատսպարված»,- հավելեց մեր զրուցակիցը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2948

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ