Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գիտնականները սկսել են Եգիպտոսում հանելուկային սև սարկոֆագի բացումը

Գիտնականները սկսել են Եգիպտոսում հանելուկային սև սարկոֆագի բացումը
20.07.2018 | 02:02

Հնագետները սկսել են բացել հուլիսի սկզբում Ալեքսանդրիայում հայտնաբերված սարկոֆագը: Նրանք ապահերմետիկացրել են կափարիչը և բարձրացրել 5 սմ, սակայն Եգիպտոսի հին հուշարձանների գծով նախարարությունը կանգնեցրել է աշխատանքները: Որոշում է ընդունվել գործընթացին հետևող բոլոր մարդկանց տարհանել, քանի որ հնարավոր է՝ թունավոր գազերի արտահոսք լինի 2 հազար տարի առաջ փակված դագաղից՝ գրում է The telegraph-ը:

Դիտվել է՝ 3200

Մեկնաբանություններ