Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

«Հիմա չգիտեմ` ով է իշխանություն, ով` ընդդիմություն»

«Հիմա չգիտեմ` ով է իշխանություն, ով` ընդդիմություն»
25.09.2018 | 00:41

Նախկին պատգամավոր ԷՄՄԱ ԽՈՒԴԱԲԱՇՅԱՆԸ, անդրադառնալով այն հարցին, թե մեկ դար արդեն խորհրդարան ունենք, արդյո՞ք ձևավորվել է քաղաքական, խորհրդարանական մշակույթ, բացասական պատասխան տվեց։

-Կարծում եմ` մեր ժամանակ` 1999-2003 թթ. քաղաքական մշակույթն ավելի հաջող էր, քան հիմա։ Այնքան խառնածին է ամեն ինչ, որ դժվար է զանազանել մի քաղաքական ուժը մյուսից։ Մեկ տեսնում ես` մի ուժ այսօր իշխանության հետ է, հաջորդ օրն արդեն ընդդիմություն է։ Չես կարողանում հասկանալ, շատ խայտաբղետ է ամեն ինչ։
-Ո՞րն է քաղաքական մշակույթի, խորհրդարանների որակի անկման պատճառը։
-Այդ հարցին լավագույնս պատասխանում է հանրությունը։ Ինձ հաճախ են ասում, թե ձեր ժամանակ խորհրդարանն ուրիշ էր։ Մեր տարիներին ընդդիմությունը ընդդիմություն էր, իշխանությունը` իշխանություն։ Հիմա չգիտեմ` ով է իշխանություն, ով` ընդդիմություն։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3922

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ