Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սև ծովում գտնվել է Սոկրատեսի ու Պլատոնի ժամանակների նավ

Սև ծովում գտնվել է Սոկրատեսի ու Պլատոնի ժամանակների նավ
26.10.2018 | 11:17

Խորտակված նավը ծովի հատակին է` 2000 մետր խորության վրա, լուսանկարներն արվել են ստորջրյա ապարատի տեսասարքով: Սև ծովի Բուլղարիայի ափամերձ տարածքում գտնվածը հույների առևտրական նավ է, որ գիտնականների կարծիքով, ջրասույզ է եղել 2400 տարի առաջ: Այս նավը ամենահին ու լավ պահպանված նավն է, որ երբրէ գտնվել է ծովի հատակին: Իսրայելի Հայֆա քաղաքի Գեխտի թանգարանում պահպանվում է ևս մեկ նավ, որ թվագրվում է մ.թ.ա.5-րդ դար, բայց շատ ավելի խարխլված է: Անգլիացի ու բուլղարացի հետազոտողների խմբի հայտնաբերած` 23 մետր երկարությամբ նավը, որ գտնվել է Բուրգասից 80 կիլոմետրի վրա, կողաշրջված է, ղեկը, թիավարողների նստարաններն ու նույնիսկ նավաստիներ իրերը հիանալի պահպանված են: ՙՍա պարզապես ուրիշ աշխարհ է,-իր տպավորություններն է նկարագրել արշավախմբի անդամ Հելեն Ֆառը:-Երբ ստորջրյա ապարատն իջնում է ջրերի խորքը ու ձեր հայացքի առաջ հառնում է ծովի հատակին պառկած ու հիանալի պահպանված նավ, ձեզ թվում է, որ դուք թռիչք եք կատարել ժամանակի միջով՚: Երկու ստորջրյա ապարատների օգնությամբ գիտնականները ստացել են նավի պատկերը 3Դ ձևաչափով ու նմուշ են վերցրել ռասիոածխածնային ուսումնասիրության համար, որ նավի տարիքը որոշեն: Ինչպե՞ս է մ.թ.ա. 400 թ, թվագրվող նավը այդքան լավ պահպանվել: Պատճառը Սև ծովի առանձնահատկությունն է` խորքում թթվածնի բացակայությունը: 2000 մետր խորությամբ գտնվող նավին չեն հասել դայվերները, որ ջրասույզ նավերի կողոպուտով են զբաղվում:

Գտնվածը մեկն է այն նավերից, որ լողում էին Սև ծովի հունական կղզիների ու միջերկրածովյան տարածքների միջև: Գիտնականները նկատել են, որ ուրվագծով ու դիզայնով նավը շատ նման է այն նկարներին, որոնցով հույները զարդարում էին իրենց սափորները ու գինու սկիհները: Բրիտանական թանգարանում պահպանվում է սափոր, որի վրա պատկերված է նավակայմին կապված Ոդիսևսն այն պահին, երբ նրա նավը լողում է Սիրենների կղզու կողքով: Սափորի նավը և ծովի հատակին գտնված նավը շատ նման են բազմաթիվ պարամետրերով: Առայժմ պարզ չէ` ի՞նչ բեռ էր նավը տեղափոխում: Հետազոտողների ժամանակ են ուզում, նրանց դեռ չի հաջողվել նավի ներսը մտնել: ՙՄեզ` իբրև հնագետների, հետաքրքրում է` ի՞նչ կարող է գտածոն պատմել այն ժամանակվա տեխնոլոգիաների, առևտրի և այդ շրջանում նավագնացության մասին՚` պատմում է Հելեն Ֆառը: Վերջին 3 տարիներին նրանց արշավախումբը 63 ջրասույզ նավ է գտել` նաև Հռոմեական կայսրության ժամանակների ու 17-րդ դարի կազակական նավատորմի:
ВВС


Հ.Գ. Իսկապես սքանչելի է` 2000 մետր խորության վրա նավ գտնել, որ մի քանի հազարամյակի պատմություն ունի: Փաստորեն` բնության մեջ ամենափխրունն ու ամենակարճատևը մարդու կյանքն է: Իրերն ապրում են մեզնից երկար ու պատմելու են մեր մասին անծանոթներին, որ մի քանի հազարամյակ հետո են ծնվելու ու իրենց գտածոների մեջ որոնելու են մանրամասներ մեր կյանքից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5184

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ