Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հանդիպում իրանական Tunnel Sadd Ariana ընկերության ներկայացուցիչների հետ

Հանդիպում իրանական Tunnel Sadd Ariana ընկերության ներկայացուցիչների հետ
10.12.2018 | 14:33

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության ծրագրի ղեկավար Օժան Թահմասեբիի և Հայաստանում ընկերության ներկայացուցիչ Արտավազդ Բաղումյանի հետ։ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը և կազմակերպության ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Արթուր Սանոյանն իրանական կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել են աշխատանքային հարցեր։

Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ նախաձեռնություն է, ուստի անհրաժեշտ է արդյունավետ համակարգել գործողությունները պատվիրատու երկու կողմերի, կապալառուի և ինժեներական ծառայություններ մատուցող կազմակերպության միջև, ինչը կնպաստի աշխատանքների որակով և արագ կազմակերպմանը։


Կողմերը քննարկել են նաև կամրջի նախագծման աշխատանքների իրականացման նպատակով հայկական կողմից շինհրապարակի կազմակերպման սխեման։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորության սահմաններում աջակցել կապալառու կազմակերպությանն աշխատանքների արդյունավետ կազմակերպման հարցում։

Դիտվել է՝ 3137

Մեկնաբանություններ