Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Գազային» բանակցություններ

«Գազային» բանակցություններ
13.12.2018 | 20:31

ՌԴ-ի կողմից ՀՀ-ին վաճառվող գազի 2019-ի գնի շուրջ բանակցությունները դեռևս չեն ավարտվել, կավարտվեն, էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը չորոշակիացրեց։ Դա նշանակում է, որ մինչ բանակցությունների ավարտը կգործի 2018-ի սահմանված գինը, այսինքն, ուժի մեջ կմնա անցած տարվա պայմանագիրը։ Մինչ բանակցությունները կավարտվեն, փորձեցինք ճշտել`, ինչպիսի՞ն է ռուսական կողմի տրամադրվածությունը գազի գնի սահմանման հարցում, արդյո՞ք նկատվում է գնի նվազեցման մտադրություն։

«Երկու կողմերում էլ տրամադրվածությունները բարեկամական են և փոխշահավետ։ Հասկանալի է, որ մենք բանակցում ենք գազի գնի նվազեցման շուրջ։ Թերևս այսքանը, արդյունքները պարզ կլինեն բանակցությունների ավարտից հետո»։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4776

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ