Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Թեկնածուները հայտնի են

Թեկնածուները հայտնի են
14.12.2018 | 02:18

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի վեցերորդ տուրի լավագույն խաղացողի թեկնածուների անունները: Նրանց թվում են Նեյմարը «Պարի Սեն Ժերմենից», Էնդրյու Ռոբերտսոնը («Լիվերպուլ»), «Մանչեստր Սիթիի» Լերոյ Սանեն ու Գիյոմ Օարոն «Յանգ Բոյզից»: «Ցրվենա զվեզդայի» հետ խաղում (4:1) Նեյմարն աչքի է ընկել դարպասի գրավումով, Ռոբերտսոնն օգնել է իր թիմին հաղթելու «Նապոլիին» ու դուրս գալու փլեյօֆյան եզրափակիչ (1:0), Սանեն դուբլ է արել «Հոֆենհայմի» հետ խաղում (2:1), նույնն արել է Օարոն «Յուվենտուսի» հետ մրցակցությունում (2:1):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2527

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ