Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Շիննախագծերի համար լիցենզիա տրամադրող մարմին չկա

Շիննախագծերի համար լիցենզիա տրամադրող մարմին չկա
15.02.2019 | 01:52

Ճարտարապետական գործունեության և լիցենզավորման կարգի մասին օրենքների փոփոխությունից հետո ճարտարապետներն անելանելի իրավիճակում են հայտնվել: Արդեն տևական ժամանակ է վերջիններս շինարարություն իրականացնելու համար պահանջվող նախագծային լիցենզիան չեն կարողանում ստանալ, որովհետև այն տրամադրող մարմին չկա: Խնդիրը ծագել է քաղաքաշինության պետական կոմիտեի արդեն նախկին նախագահ Ավետիք Էլոյանի պաշտոնավարման ժամանակ: «Նրա օրոք ընդունվեց վերոնշյալ օրենքը, ինչն էլ պատուհաս դարձավ հենց Էլոյանի գլխին: Իր տեղակալների խորհուրդներին ընդառաջ գնալով՝ վերջինս լիցենզավորման կարգի վերաբերյալ օրենքում այնպիսի փոփոխություններ մտցրեց, որ հետո պարզվեց՝ փաստացի լիցենզիա տրամադրող որևէ մարմին չկա: ՈՒ գուցե նախկինների հետ աշխատելու անհնարինությունը գիտակցելով էլ Էլոյանը հրաժարական տվեց»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:


Մեր զրուցակիցը նշեց նաև, որ առայժմ միայն ճարտարապետների պալատն է արտոնագիր տալիս, ինչը, սակայն, չի ենթադրում, թե դրանով նաև շինարարության նախագծի թույլտվություն է տրվում: «Արտոնագիրը տվյալ ճարտարապետին է վերաբերում, որ նա կարող է այդ գործով զբաղվել, բայց նախագծի համար թույլտվությունը պետք է ինչ-որ մարմին տա: Նախկինում այդ մարմինը քաղշինկոմիտեն էր, այժմ, փաստորեն, իրավասու կառույց գոյություն չունի»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3842

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ