Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բենզինը թանկացել է 10 դրամով

Բենզինը թանկացել է 10 դրամով
23.02.2019 | 02:52

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից մայրաքաղաքի մի շարք բենզալցակայաններում իրականացված մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է բենզինի իրացման գնի փոփոխություն: 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի գինը 400-ից դարձել է 410 դրամ, պրեմիում տեսակինը՝ 420-ից 430 դրամ: Գնի բարձրացումը կազմել է 10 դրամ՝ 1 լիտրի հաշվով` տեղեկացրել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը:


Նրա խոսքով՝ տարեսկզբից բենզինի շուկայում արձանագրվել էր գնային փոփոխություն՝ նվազման ուղղությամբ: Գնի շարունակական նվազումը կազմել էր 50 դրամ՝ 1 լիտրի հաշվով: Փոփոխությունների պատճառը և հիմնավորվածությունը պարզելու նպատակով Հանձնաժողովը հունվարից ուսումնասիրություն է սկսել այս շուկայում, որը դեռևս ընթացքի մեջ է: Այն ներառում է ներմուծումից մինչև իրացում գնագոյացման ողջ շղթան, շուկայի կառուցվածքի ուսումնասիրությունը: Երեկ արձանագրված գնային բարձրացումը ևս կներառվի և կդիտարկվի ընթացիկ ուսումնասիրության շրջանակում: «Հանձնաժողովը մշտապես վերահսկողություն է իրականացնում այս շուկայում, ինչը պայմանավորված է խոշոր տնտեսվարողների առկայությամբ: Բենզինի ներկրման և իրացման ոլորտում խոշոր ընկերություններ են հանդիսանում «Ֆլեշ» և «Սի Փի Էս օիլ քորփորեյշն» ընկերությունները: Հանձնաժողովը շարունակում է հետևել նրանց գործունեությանը և մրցակցային հնարավոր խնդիրների առկայության դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ: Առաջիկայում, բենզինի շուկայի ամբողջական ուսումնասիրության ավարտին արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը»,-նշեց Գայանե Սահակյանը:

Դիտվել է՝ 1999

Մեկնաբանություններ