Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱԺ նոր ղեկավարությունը ներկայիս աշխատակազմից ազատվելու ուղիներ է որոնում

ԱԺ նոր ղեկավարությունը ներկայիս աշխատակազմից ազատվելու ուղիներ է որոնում
04.05.2019 | 19:37

«Ժամանակը» գրում է. «ԱԺ աշխատակազմի աղբյուրը տեղեկացնում է, որ ԱԺ նոր ղեկավարությունը ուղիներ է փնտրում ԱԺ ներկայիս աշխատակազմից ազատվելու և յուրայիններով համալրելու համար: Հիմնական խոչընդոտն այն է, որ ԱԺ աշխատակիցները պետծառայողներ են և նրանց առանց հիմնավորման հնարավոր չէ հեռացնել աշխատանքից: Բայց հնարամիտ իշխանությունները մի ելք կգտնեն:
Ամենահավանական տարբերակն, այսպես կոչված, կառուցվածքային փոփոխություններն են, երբ գործող վարչությունները լուծարվում են և ստեղծվում են նոր վարչություններ: Իսկ երբ վարչությունը լուծարվում է, աշխատակիցներն էլ ինքնաբերաբար ազատվում են աշխատանքից»:

Դիտվել է՝ 2155

Մեկնաբանություններ