Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կյանքը կարճացել է, թոշակային տարիքը մնացել է նույնը

Կյանքը կարճացել է, թոշակային տարիքը մնացել է նույնը
04.06.2019 | 02:35

Վերջերս շատ ենք լսում բողոքներ, դժգոհություններ, փնովումի խոսքեր, հիասթափված հառաչանքներ, և այս ամենը ամբողջովին հիմնավոր է: Հասարակության տարեց շերտը գնալով ավելի ու ավելի է դժգոհում «թոշակ» կոչվածից: Քիչ է, շա՜տ քիչ, թեև զրկանքներ կրելու համար՝ բավականին շատ։ Մարդիկ երիտասարդությունը վատնում են ծանր բեռը կրելով, ի պատասխան՝ «նվեր» ստանում նույն միատոն, դժվարին օրերը: «Լավ կլինի»,- այս հարցին լեզվի ծայրով ինչ-որ բան պատասխանեց նոր իշխանությունը, չնայած դա պատասխան չէր, այլ թեմայի շրջանցում: Իսկ մարդիկ պահանջում են նվազեցնել թոշակային տարիքը շատ հարգելի պատճառներով, քանզի կարճացել է մարդկային կյանքը, այդ բաղձալի տարիքին շատերը չեն էլ հասնում, ցավոք, իսկ հասնողներն էլ չեն հասցնում «վայելել»:
Մեկ այլ խնդիր. լրանում է քաղաքացու վաթսուներեք տարին, բայց նա ի վիճակի է դեռ աշխատելու, հիանալի կադր է ու անում է իր գործը նույն եռանդով։


Սա չափազանց լուրջ թեմա է, պետք է տարբեր կողմերից ծանր ու թեթև անել ու գտնել լուծումը, թեման սվաղելն ու շրջանցելը ելք չէ։ Օրենսգիրքը գրված է շնչավորների կողմից, շնչավորների համար և դուք էլ փորձեք ըմբռնել դարի աղետալի փաստը՝ կրճատվել է մարդկային կյանքը, և այս ցավալի փաստի հետ չի կարելի հաշվի չնստել։


Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3662

Մեկնաբանություններ