Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

23 համայնքներում ընտրություններ են

23 համայնքներում ընտրություններ են
09.06.2019 | 13:19

ԿԸՀ-ից հայտնում են, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են 23 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, 9-ում՝ արտահերթ: 12 համայնքներում համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, 3-ում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ են: Առավոտյան՝ ժամը 8.00-ին բացվել են ընտրությունների համար ձևավորված 58 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:


ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների գրանցման նպատակով գործածվող բոլոր 126 տեխնիկական սարքավորումներն անխափան տպել են գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքները: Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում`elections.am:

Դիտվել է՝ 2059

Մեկնաբանություններ