Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փաշինյանը վրե՞ժ է «լուծում» Սասուն Միքայելյանից

Փաշինյանը վրե՞ժ է «լուծում» Սասուն Միքայելյանից
18.06.2019 | 01:09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ ունեցած ելույթն անակնկալ է եղել հենց ՔՊ-ականների համար: «Փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունն իր հետ բերում է նաև մարտահրավերներ, քանզի հաճախ մեր կուսակցությունը և կուսակցականները զերծ չեն եղել հանրության շրջանում առկա միտումներից, երբ, օրինակ, ընտրությունների ժամանակ տեղի է ունենում ոչ այնքան քաղաքական, որքան անձնական հարաբերությունների վրա հիմնված ընտրություն»,- ասել է Փաշինյանը՝ հստակ ակնարկելով, որ իր թիմակիցների վարած ներքին քաղաքականությունից դժգոհ է: Թեև նա հետո փակագծերը չի բացել, բայց դժվար չէ կռահելը՝ կոնկրետ ում է նկատի ունեցել:


Իշխող վերնախավի մեջ առկա լարվածությունն ակնհայտ դարձավ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: «Գաղտնիք չէ, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հակադրությունների մեջ են, այդ մասին անգամ Միքայելյանն էր ակնարկել: Քաղաքապետի ընտրությունների ժամանակ պատգամավորը տարօրինակ կերպով մի կողմ քաշվեց, չաջակցեց ՔՊ-ի թեկնածուին: Եվ Միքայելյանի՝ ՔՊ վարչության անդամ չըտրվելու հանգամանքը, հնարավոր է, դրանով է պայմանավորված, ու Փաշինյանն անուղղակի բան է ուզում հասկացնել ոչ միայն Սասուն Միքայելյանին, այլև բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են ընդունելուց խաղի իր կանոնները»,- «Իրատես»-ին ասաց ՔՊ-ամերձ մեր զրուցակիցը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3121

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ