Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գագիկ Գասպարյանի անկախության պատմությունը

Գագիկ Գասպարյանի անկախության պատմությունը
21.09.2019 | 12:44

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվել է ԳԱԳԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:

«Հավերժի ճամփորդը. Հայաստան» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է ՀՀ անկախության տոնին: Արվեստասերները հնարավորություն ունեն դիտելու գեղարվեստական լուսանկարչության վարպետի 80-ական թվականները ներկայացնող ժապավենային սև-սպիտակ լուսանկարները և մոտ տասը թվային աշխատանք:


«Ի՞նչ եք սիրում նկարել»՝ հարցնում եմ: «Ի՞նչ չեմ նկարում»՝ հակադարձում է լուսանկարիչը: Նրա լուսանկարների թեմատիկան անսպառ է՝ մարդիկ, դիմանկարներ, կինո, թատրոն, միջոցառումներ, հանրահավաքներ…Մեր պատմությունն է՝ հավերժացած ակնթարթի մեջ:
Գագիկ Գասպարյանի անհատական առաջին ցուցահանդեսը 2017-ին էր: Դարձյալ՝ Ժողովրդական արվեստի կենտրոնում: Չի բացառում, որ ՀՀ մարզերում, Արցախում էլ կներկայանա իր աշխատանքներով:


Լուսանկարիչ Արմեն ԵՆԳՈՅԱՆԸ նկատում է, որ Գագիկը երիտասարդ տարիներից լուսանկարում է. «Աշխատել է նաև կինոյում, պրոֆեսիոնալ է: Նուրբ հոգի ունի: Եթե լուսանկարները ընտրում ես, ազդվում, ցուցահանդես անում, մի բան ունես ասելու, ներկայացնելու, ուրեմն մեջը հոգի ես դրել: Ցավում եմ, որ վերջերս չի լուսանկարում: Ինձ հայտնի է պատճառը: Կուզեի, որ այս ցուցահանդեսից հետո ձեռքը վերցներ լուսանկարչական սարքը»:


Հարցնում եմ՝ այս աշխատանքները հետագայում որպես վավերագրությու՞ն հետաքրքիր կլինի, թե՞ գեղարվեստ: Արմեն Ենգոյանը մատնացույց է անում բնապատկերը. «ժառերի նկարը վավերագրությու՞ն է: Այստեղ արևի լույս կա, ստվեր, աշնան շունչ, տրամադրություն, կոմպոզիցա: Առաջին հերթին՝ գեղարվեստական է: Գեղարվեստականը կարող է դառնալ վավերագրական»:


Թվում է՝այսօր լուսանկարչական արվեստի ու սիրողական լուսանկարչության սահմանը շատ երերուն է: Մեր զրուցակիցն ասում է, որ սովետական շրջանում էլ լուսանկարչական բում կար, պարզապես, այն ժամանակ լուսանկարչական սարք էր պետք, հիմա ամեն ինչը նկարում է: Չի բացառում, որ երբեմն սիրողական լուսանկարներն էլ կարող են հաջողված լինել, բայց նշում է. «Այն ժամանակ գրողները նկարում էին իրենց հերոսներին, ինչ-որ էսքիզներ էին անում թղթի վրա, բայց չէ՞ որ նրանք նկարիչ չէին, նրանք նկարել գիտեին: Հիմա, բոլորը թող լուսանկարեն, բայց բոլորը լուսանկարիչ չեն ու չեն կարող գեղարվեստական մնայուն աշխատանք ստեղծել»:
Հավելենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 29-ը: Մուտքն ազատ է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարները՝ Արմեն ԵՆԳՈՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4309

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ