Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ընթա­ցող գրա­պայ­քա­րի միակ խնդ­րար­կուն

Ընթա­ցող գրա­պայ­քա­րի միակ խնդ­րար­կուն
27.09.2019 | 01:05
Չնա­յած ու­շա­ցու­մով, բայց ի վեր­ջո մտո­րե­ցի՝ ինչ­պի­սի՞ն կլի­ներ 70-ա­կան­նե­րի ե­րի­տա­սարդ բա­նաս­տեղծ­նե­րի ճա­կա­տա­գի­րը, ե­թե նրանց թի­կուն­քը հայ­րա­կան հո­գա­ցո­ղու­թյամբ չպատ­նե­շեր Ա­լեք­սանդր Թոփ­չյա­նը։ Սա չա­փա­զանց խնդ­րա­հա­րույց «ի­րո­ղու­թյուն» է՝ գրա­պատ­մա­կան նշա­նա­կու­թյամբ, ո­րին, ցա­վոք, ցայժմ չեն անդ­րա­դար­ձել։ Բայց այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նը գրա­դա­տո­րեն վեր­լու­ծե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը ան­ձամբ եմ զգում այն պատ­ճա­ռով, որ հետ­չա­րեն­ցյան ժա­մա­նա­կաշր­ջա­նի բա­նաս­տեղ­ծու­թյան տե­ղատ­վու­թյուն­նե­րի ու մա­կըն­թա­ցու­թյուն­նե­րի պատ­կե­րը միան­գա­մայն տե­սա­նե­լի ու զգա­յե­լի լի­նի։ Եվ «ներ­քին կա­ռու­ցու­մը իր (ի­րենց) նոր թե­մա­յի» փնտ­րող հե­տա­գա շր­ջա­նի բա­նաս­տեղծ­նե­րը գո­նե վե­րապ­րեն այն շր­ջա­փու­լե­րը՝ բա­նակ­ռիվ­նե­րով ու փո­խա­դարձ ան­հան­դուր­ժո­ղու­թյամբ հա­գե­ցած, ո­րոնք որ­քան ան­հա­վա­տա­լի, այն­քան էլ ի­րա­կան էին։
Ա­լեք­սանդր Թոփ­չյա­նը ըն­թա­ցող գրա­պայ­քա­րի միակ (ա­ռանց չա­փա­զան­ցու­թյան) խնդ­րար­կուն էր, որ իր ու­սե­րին էր կրում հայ բա­նաս­տեղ­ծու­թյան նո­րաց­ման, զար­գաց­ման հե­ռան­կա­րի ծան­րու­թյու­նը՝ ար­ժա­նա­պատ­վո­րեն։ Այդ տա­րի­նե­րին էր, որ սերն­դի բա­նաս­տեղծ­նե­րից Դա­վիթ Հով­հան­նե­սը գրեց. «Մե­զա­նից հե­տո ու­ժեղ ու հաղ­թան­դամ ու­րիշ տղերք կգան», հե­տա­գա­յում ար­դա­րաց­ված էր բա­նաս­տեղ­ծի խոս­քը։
Զերծ մնա­լով «հնի» և «նո­րի» գրա­պայ­քա­րի, ի­րա­կա­նում գո­յա­պայ­քա­րի, այս ե­րիցս թե բազ­միցս չարչ­րկ­ված ձևա­կեր­պում­նե­րից, միայն շղա­գիր ՓԱՍՏԵՆՔ, որ վե­րո­գրյալ «ար­ժա­նա­պատ­վո­րեն» նշու­մը ի­րա­վամբ բնո­րոշ է Ալ. Թոփ­չյա­նին։
Այդ և հե­տա­գա շր­ջա­նում ֆրան­սիա­կան գրա­կա­նու­թյու­նից կա­տա­րած նրա թարգ­մա­նու­թյուն­նե­րը, սփյուռ­քյան գրող­նե­րի ժո­ղո­վա­ծու­նե­րի հրա­տա­րա­կու­մը, նե­րա­ռյալ գրաքն­նա­դա­տա­կան հոդ­ված­նե­րը ա­պա­հո­վա­բար ստեղ­ծել էին այն մթ­նո­լոր­տը և այն­պի­սի մտա­վոր-հոգևոր կեն­սա­դաշտ, որ ուղ­ղա­կի «ա­ղա­ղա­կե­լու» հն­չո­ղու­թյամբ փաս­տում էր` գրա­կա­նու­թյու­նը քա­րա­ցած մտասևե­ռում­նե­րի «վայր» չէ, բնու­թյան մեջ, մա­նա­վանդ ո­գե­ղեն աշ­խար­հում ա­մեն ինչ զար­գաց­ման ո­րո­շա­կի աս­տի­ճա­նա­վո­րում ու ըն­թացք ու­նի և պետք է ու­նե­նա։ Բայց ինձ հա­մար գո­նե մինչ օրս խնդ­րա­հա­րույ­ցը իր ե­րի­տա­սարդ տա­րիքն էր, երևի շա­տե­րը մի պահ մո­ռա­ցել էին, որ Ալ. Թոփ­չյա­նը նույն­պես ե­րի­տա­սարդ է, և այդ «տա­րի­քում, այդ չա­րի­քում» ինք­նա­պաշտ­պան­վե­լու ի­րա­վունք է ու­նե­ցել, ոչ միայն «սե­րուն­դի մը դառ­նու­թիւ­նը» (Նի­կո­ղոս Սա­րա­ֆեան) իր ու­սե­րին կրե­լու հան­դգ­նու­թյուն։ Այ­սօ­րի­նակ որևէ փաստ չենք կա­րող գտ­նել հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նու­թյան բա­նակ­ռի­վա­յին պատ­մու­թյան մեջ, որ ժա­մա­նա­կի գրա­կան բար­քե­րին ըն­դդի­մա­ցո­ղը ի պաշտ­պա­նու­թյուն սերն­դա­կից­նե­րի, թող­նե­լով իր անխ­ռով թվա­ցող ե­րի­տա­սար­դի շնորհն ու կա­րիերան այդ­պես ոգևին, «մե­նա­կի հան­դգ­նու­թյամբ» բա­ռի բո­վան­դա­կա­յին ի­մաս­տով մե­նա­պայ­քար մղի դարն ապ­րած գաղջ ո­տա­նա­վոր­չու­թյան, ըստ էու­թյան, զուտ ա­պագ­րա­կան մտայ­նու­թյանց դեմ։
«Դեպ­քե­րի շաղ­կապ­ման ողջ ծան­րակշ­ռու­թյու­նը մի­մյանց հան­դեպ էր կանգ­նեց­րել» (Պոլ Վա­լե­րի) ժա­մա­նա­կա­յինն ու ա­պա­ժա­մա­նա­կա­յի­նը, ի­րավն ու գրա­կան սպա­ռո­ղա­կան մտա­ծո­ղու­թյու­նը։ Անց­ման այս շր­ջանն անհ­րա­ժեշտ է նո­րո­վի ի­մաս­տա­վո­րել հոր­դոր գր­քե­րի բո­վան­դա­կու­թյուն վե­րա­պատ­մող ար­բուն­քի տա­րի­քը վա­ղուց շր­ջան­ցած գրա­խո­սա­գիր­նե­րին։ Բայց կա ա­մե­նան­շա­նա­կա­լին. Ալ. Թոփ­չյա­նի դի­ման­կա­րի ուր­վագ­ծե­րը ո­րո­շա­պես ամ­բող­ջաց­նե­լու հա­մար, չնա­յած դա իմ ու­ժե­րից ու ի սր­տե ցան­կու­թյու­նից վեր է՝ ու­ժաս­պառ­վե­լու հանգ­վոյն, ի՞նչ «չա­րեց» Ալ. Թոփ­չյա­նը, որ պի­տի ա­ներ, թող թույլ տր­վի ա­սել իր «վատ­նած» (ոչ ա­վե­լորդ, ան­շուշտ) տա­րի­նե­րի ըն­թաց­քում։ Այն պարզ­վեց հե­տա­գա­յում («ծանր էր սե­րն­դի ծի­րա­նին»), նրա ա­ռա­քե­լու­թյու­նը, վս­տահ եմ, չգ­նա­հատ­վեց՝ գի­տակց­մամբ, և մնաց մե­կու­սի, բայց ստեղ­ծա­գոր­ծա­բար բե­ղուն. ար­ձա­կա­գիր, դրա­մա­տուրգ, թարգ­մա­նիչ, սփյուռ­քյան գրա­կա­նու­թյան բա­ցա­ռիկ գի­տակ... Ես հի­մա եր­կյու­ղում եմ մտա­բե­րել այն ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը՝ վե­պեր, դրա­մա­տիկ եր­կեր, խո­հագ­րու­թյուն­ներ, քն­նա­դա­տա­կան հոդ­ված­ներ, թարգ­մա­նու­թյուն­ներ, ո­րոնք հրա­տա­րա­կել է Ֆրան­սիա­յի Պատ­վո լե­գեո­նի աս­պետ Ա­լեք­սանդր Թոփ­չյա­նը. շա­տե­րը նույն­պես հա­մա­կար­ծիք կլի­նեն, ար­դյոք ժա­մա­նա­կը չէ՞ կազ­մե­լու նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­տե­նա­գի­տու­թյու­նը։
...Իսկ ու՞ր «մնաց» Երևա­նը՝ ցա­մա­քող ու ան­հե­տա­ցող ստ­վեր­նե­րով. բնիկ երևան­ցի, Թոփ­չյան­նե­րի տոհ­մա­շունչ իգ­դի­րյան զար­մից սեր­ված լի­նե­լու հան­գա­մա՞նքն է հի­շա­տա­կե­լի, թե՞ կեն­սագ­րու­թյամբ իր շա­հե­կան ներ­կա­յու­թյու­նը՝ «մեր մեջ ու մեզ­նից դուրս», հրահ­րող ու ու­ղեն­շող ե­ռան­դով, որ ինձ հա­մար ու­նի գաղտ­նա­ծա­ծուկ «տե­սա­րան­ներ»՝ իր անս­պա­սե­լի հեր­թա­կան քայլ­քով։ Ինչ­պի­սի նոր մտահ­ղա­ցում­նե­րի, հրա­տա­րա­կում­նե­րի ա­կա­նա­տե­սը կլի­նենք։
Եվ շա­րու­նակ­վող, ու­սա­նե­լի ճա­նա­պար­հի առջևից ներ­քին թե­լադ­րու­թյամբ քա­ղա­քակր­թու­թյան իր ըն­կա­լում­նե­րին հետևո­ղու­նակ «քայ­լում է» Ա­լեք­սանդր Թոփ­չյա­նը, «ինքն իր­մէ» կար­ծես թե վե­րա­ցած՝ մտո­րում­նե­րի մղող։ Արդ, ժա­մա­նակն է ի­րեն լիար­ժեք ճա­նա­չե­լու և գնա­հա­տան­քով փո­խա­դար­ձե­լու. իմ գնա­հա­տան­քի խո­նար­հու­մը իր պատ­վա­բեր հո­բե­լյա­նի առ­թիվ։
Ար­թուր ԱՆԴ­ՐԱ­ՆԻ­ԿՅԱՆ
Դիտվել է՝ 1792

Մեկնաբանություններ