Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Տեղի է ունեցել Մարս ու Լուսին մարդ տեղափոխող տիեզերանավի շնորհանդեսը

Տեղի է ունեցել Մարս ու Լուսին մարդ տեղափոխող տիեզերանավի շնորհանդեսը
01.10.2019 | 11:03

Twitter-յան էջի ուղիղ հեռարձակմամբ ամերիկյան «SpaceX» ընկերության հիմնադիր Իլոն Մասկը ցուցադրել է մեկ անգամից ավելի օգտագործման համար նախատեսված տիեզերանավի նախատիպը:

Лента-ի փոխանցմամբ՝ «Starship» անվանումը ստացած տիեզերանավը կկարողանա միաժամանակ բեռներ ու մարդկանց տեղափոխել Լուսին ու Մարս:

«Տիեզերանավի երկարությունը 50 մետր է, քաշն առանց վառելիքի՝ գրեթե 120 տոննա: Այն կարող է մինչև 100 մարդ տեղափոխել՝ սկիզբ դնելով Մարսի ու Լուսնի գաղութացմանը,- ասել է Մասկն ու հավելել,- Տիեզերանավի առաջին թռիչքը նախատեսված է առաջիկա երկու ամսվա ընթացքում: Այն կբարձրանա շուրջ 20 կմ ու որոշ ժամանակ անց կվերադառնա Երկիր»:

Եթե բոլոր փորձարկումներն առանց խաթարումների ընթանան, ապա տիեզերանավն ուղեծրում կկարողանա մնալ մինչև երկու ամիս: Ի դեպ, «Starship»-ն ամենահզոր հրթիռն է պատմության մեջ:

Դիտվել է՝ 6019

Մեկնաբանություններ