Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Առանց վարորդի «տունն անիվների վրա» ավտոմեքենան իրականություն է

Առանց վարորդի «տունն անիվների վրա» ավտոմեքենան իրականություն է
11.10.2019 | 10:59

Erwin Hymer Group հայտնի ընկերությունը, որ զբաղվում է անվավոր տների ստեղծմամբ, թողարկել է առանց վարորդ առաջին շարժական տունը: Այս մասին գրում է Motor1 կայքը:

Առանց վարորդի շարժական տան կոնցեպտը ստացել Galileo անունը:

«Շարժվող տան առաձնահատկությունը ոչ միայն առանց վարորդի ընթանալն է, այլ այն, որ այն աշխատում է էլեկտրական սնուցմամբ»,- գրում է աղբյուրը:

Ավտոմեքենան առանձին շասսի ունի, ինչին հնարավոր է ամենատարբեր «կմախքներ» ամրացնել, այսիքն՝ տալ այնպիսի դիզայն ու կահավորում, ինչպիսին շարժական տան տերն է ցանկանում:

Դիտվել է՝ 5313

Մեկնաբանություններ