Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պարտք ու պա­հանջ չկա

Պարտք ու պա­հանջ չկա
18.10.2019 | 00:58

Կա­ռա­վա­րու­թյունն ա­վե­լաց­րեց խա­ղող մթե­րող ըն­կե­րու­թյուն­նե­րի սուբ­սի­դա­վո­րու­մը. նախ­կին 1,5 մլրդ-ի փո­խա­րեն նրանց կտր­վի 1,8 մլրդ դրամ։ Եվ քա­նի որ խա­ղո­ղի մթեր­ման սե­զո­նը շու­տով կա­վարտ­վի, մեզ հե­տաք­րք­րեց, թե որ­քա՞ն խա­ղող է այս պա­հին մթեր­վել։ «Այս պա­հին այդ թվե­րը ձեռ­քիս տակ չկան, խա­ղող մթե­րող­նե­րը պաշ­տո­նա­պես ի­րենց տվյալ­նե­րը կհա­ղոր­դեն վի­ճա­կագ­րա­կան ծա­ռա­յու­թյա­նը, դրա­նից հե­տո միայն մենք կա­րող ենք հս­տակ թվեր ներ­կա­յաց­նել։ Բա­ցի դա, կար­ծում եմ, գաղտ­նիք չէ, որ կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, որ հակ­ված են մթե­րա­ծից ա­վե­լի բարձր թվե­րի մա­սին հայ­տա­րա­րե­լու։ Մենք գի­տենք, որ այդ երևույ­թը կա, բայց միևնույն ժա­մա­նակ չենք կա­րող որևէ բան պն­դել, քա­նի որ գո­յու­թյուն ու­նի ան­մե­ղու­թյան կան­խա­վար­կա­ծը»,- մեզ հետ ճե­պազ­րույ­ցում ա­սաց է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար Տիգ­րան Խա­չատ­րյա­նը։


Ե­թե խա­ղող մթե­րող ո­րոշ կազ­մա­կեր­պու­թյուն­ներ մթե­րա­ծը գե­րա­զան­ցող ցու­ցա­նիշ­ներ են ներ­կա­յաց­նում, կա­րե­լի՞ է են­թադ­րել, որ պե­տու­թյան հատ­կաց­րած գու­մար­նե­րով վեր­ջին­ներս այլ խն­դիր­ներ են լու­ծում։ «Ա­մենևին ոչ, ես այդ­պի­սի բան չեմ էլ մտա­ծում»,- ըն­դգ­ծեց Տիգ­րան Խա­չատ­րյա­նը։ Այդ դեպ­քում ինք­նին հարց է ա­ռա­ջա­նում՝ այդ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի շա­հը ո՞րն է, ե­թե պե­տու­թյու­նից ա­վե­լի գու­մար չեն ստա­նում։ «Նրանք չեն կա­րող ա­վե­լի գու­մար ստա­նալ, ո­րով­հետև մե­խա­նիզ­մը հս­տակ գոր­ծում է. երբ կազ­մա­կեր­պու­թյու­նը մթե­րում է խա­ղո­ղը և ստո­րագ­րում պայ­մա­նա­գի­րը գյու­ղա­ցու հետ, մենք գու­մա­րը փո­խան­ցում ենք տվյալ կազ­մա­կեր­պու­թյա­նը, որ­պես­զի նա ան­մի­ջա­պես վճա­րի գյու­ղա­ցուն։ Այդ փո­խան­ցու­մը պետք է երևա, որ գու­մա­րը նս­տել է գյու­ղա­ցու հաշ­վե­հա­մա­րի վրա։ Այդ դեպ­քում է միայն, որ մենք սուբ­սի­դա­վո­րում ենք տվյալ կազ­մա­կեր­պու­թյան վար­կի տո­կո­սը։ Այ­սինքն, մենք խրա­խու­սում ենք, որ գյու­ղա­ցին ան­մի­ջա­պես իր գու­մա­րը ստա­նա»,- պար­զա­բա­նեց նա­խա­րա­րը և հա­վե­լեց, որ այս պա­հին խա­ղող մթե­րող­նե­րի և գյու­ղա­ցի­նե­րի միջև պարտք ու պա­հանջ չկա։


Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 10601

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ