Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նույն սար­դոս­տայ­նում

Նույն սար­դոս­տայ­նում
15.11.2019 | 02:44

Այն­քան խո­սե­ցինք մշա­կու­թա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան բա­ցա­կա­յու­թյան մա­սին, մի կար­գին չհաս­կա­նա­լով էլ՝ ինչ է դա, մինչև մշա­կույ­թը սղ­վեց, մնաց քա­ղա­քա­կա­նու­թյու­նը: Երբ տունդ ցուրտ է, խար­խուլ, ան­պա­տու­հան, դժ­վար է մտա­ծել գե­ղե­ցիկ ներ­քին հար­դա­րան­քի մա­սին: Ի­րա­կա­նու­թյու­նը, ո­րում մենք ապ­րում ենք, շատ նման է նկա­րագ­րածս տա­նը: Մեր քա­ղա­քում մշա­կու­թա­յին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի պա­կաս չկա: Մշա­կու­թա­յին աշ­խույ­ժը կա, վայ­րը հար­մար չէ: Քայ­լում ես ծա­ռու­ղի­նե­րով, որ ե­րեկ կա­նաչ էին, գույ­նզ­գույն, այ­սօր` մերկ, ան­տերև: Ե­թե ա­սես` ե­րեկ և այ­սօր, ար­դեն քա­ղա­քա­կա­նաց­նում ես:


Մար­դիկ աշ­խա­տան­քը կորց­նում են, դժ­գո­հում ենք: Մար­դիկ շա­րու­նա­կում են աշ­խա­տել ի­րենց նախ­կին տե­ղե­րում, դժ­գո­հում ենք:
Մար­դիկ ան­տր­տունջ ոտք ու ձեռք են կոտ­րում եր­թու­ղա­յին­նե­րում, ե­թե դժ­գո­հես, քա­ղա­քա­կա­նաց­նում ես:


ՀՀ-ից այլ երկ­րում ա­պաս­տան գտած մար­զի­կի մա­սին ֆիլ­մը քա­ղա­քա­կա­նաց­նում ենք:
Կի­նոն մաս­սա­յա­կան ար­վեստ է:
Կի­նոն քա­րոզ­չա­կան հզոր գոր­ծիք է:
Կա կի­նո, որ ար­գել­վում է դի­տել ան­չա­փա­հաս­նե­րին կամ նյար­դե­րից թույլ մարդ­կանց:
Քա­ղա­քա­կա­նաց­նում ես:
Ար­վես­տում ար­վեստ ես փնտ­րում՝ քա­ղա­քա­կա­նաց­նում ես: Կամ` չես հաս­կա­նում:
Նույն քա­ղաքն է: Նույն մար­դիկ:
Եր­գերն էլ են քա­ղա­քա­կա­նաց­վում:
Մես­չյանն էլ:
Չաք­մաք­չյա­նի «Քայ­լող մարդն» էլ:
Ե­թե չենք քա­ղա­քա­կա­նաց­նում, է­լի քա­ղա­քա­կա­նաց­նում ենք:


Այս քա­ղա­քա­կան քաո­սում ծն­վեց Դա­վիթ Սամ­վե­լյա­նի գիր­քը` «հա­կա­ՔԱ­ՂԱ­Քա­կան»-ը: Դա­վիթն ա­սում է` կա մի բան մեր քա­ղա­քում, որ վեր է, ա­վե­լի վեր է, քան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը:
Բայց կա մի բիրտ ճշ­մար­տու­թյուն. ե­թե դու չես զբաղ­վում քա­ղա­քա­կա­նու­թյամբ, քա­ղա­քա­կա­նու­թյունն է զբաղ­վում քեզ­նով։
Խն­կար­կումն էլ է քա­ղա­քա­կան:
Դա­սա­դուլ ա­նելն ու չա­նելն էլ:
Մենք տար­բեր կողմ ենք նա­յում: Տար­բեր բևեռ­նե­րում ենք ապ­րում:
Վեր­ջին ան­գամ սթափ ու միաս­նա­կան ենք ե­ղել Ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յի օ­րե­րին:
Եր­բեք այդ­քան սթափ չէինք ե­ղել:
Ապ­րիլն էլ քա­ղա­քա­կա­նաց­վեց:
Հի­նը նո­րի մեջ է, նո­րը` հնի:
Սևն ու սպի­տակն էլ քա­ղա­քա­կա­նաց­վե­ցին:
Բո­լոր գույ­նե­րը քա­ղա­քա­կան են:
Հինն ու նորն էլ:
Էլ ոչ մե­կը մյու­սին չի լսում, բո­լո­րը խո­սում են:
Հայտ­նի մարդ­կանց խոս­քը չի լս­վում, բո­լո­րը հայտ­նի են:
Օր­վա վեր­ջում վե­րա­դառ­նում ես տուն:
Մենք բո­լորս վե­րա­դառ­նում ենք:
Ոչ ոք իր հետևից դու­ռը չի փա­կում:
Կան­գա­ռում, տա­նը, թե հա­մաշ­խար­հա­յին սար­դոս­տայ­նում քա­մին փչում է բո­լոր կող­մե­րից: Կան­գա­ռում թե հա­մաշ­խար­հա­յին սար­դոս­տայ­նում մենք բո­լորս մեկ ենք ու մերկ ենք:


Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 5572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ