Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

3D տպիչով տպված աշխարհի ամենամեծ շենքը Դուբայում է

3D տպիչով տպված աշխարհի ամենամեծ շենքը Դուբայում է
18.02.2020 | 22:31

Դուբայի քաղաքապետարանը շուտով շահագործման կհանձնի 3D տպիչի օգնությամբ երբևէ կառուցված աշխարհի ամենամեծ շինությունը՝ երկհարկանի շենքը: Այս մասին գրում է Daily Mail պարբերականն ու հավելում, որ Դուբայի քաղաքապետարանը շինությունն օգտագործելու է որպես վարչական գործառույթների համար նախատեսված գլխավոր գրասենյակ:

«Դուբայի քաղաքապետարանը 641 քմ մակերեսով շինությունը կառուցել է Apis Cor ընկերության հետ համատեղ»,- գրում է աղբյուրն ու հավելում, որ Դուբայի քաղաքապետարանը մինչև 2030-ը կառուցվելիք շինությունների 25 տոկոսը պատրաստվում է այս տեխնոլոգիայի կիրառմամբ կառուցել:
Նշենք, որ 3D տպիչով կառուցվող շենքերի դեպքում կրճատվում է մարդկային աշխատուժի մոտ 70 ու կառուցապատման ընդհանուր ծախսերի 90 տոկոսը:

Դիտվել է՝ 10039

Մեկնաբանություններ