Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ադրբեջանն ավիացիոն հարվածներ է հասցրել Շուշիին

Ադրբեջանն ավիացիոն հարվածներ է հասցրել Շուշիին
03.11.2020 | 14:02

Շուշիում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ծանր զինատեսակներից հասցրած հարվածների հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում կան ավերածություններ՝ ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը՝ ներկայացնելով առավոտյան ժամը 09:20-ի սահմաններում տիրող իրավիճակը:

«Մի քանի անգամ հարվածել են Շուշի քաղաքին. ինքնաթիռ էր, որի միջոցով օգտագործել են կասետային ռումբեր, որոնք թափվել են քաղաքի տարբեր հատվածներում, մնացորդներն էլ ընկել են Քարին Տակ գյուղում: Փառք Աստծո, խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չունենք, սակայն քաղաքի տարբեր հատվածներում ավերածություններ կան: Երեկ էլ էին ավիացիայով հարվածներ հասցնում քաղաքին, այսօր էլ շարունակում են»,- նշեց Սարգսյանը:


Նա հայտնեց, որ դեռ չգիտեն, թե հարվածների հետևանքով ինչ ենթակառուցվածքներ են վնասվել, դեռ պետք է ուսումնասիրեն: Շուշիի քաղաքապետը շեշտեց, որ վնասված ենթակառուցվածք ունենալու դեպքում մասնագետները շատ արագ կարողանում են վերականգնել: «Խաղաղ բնակչությունը ներկա պահին ռմբապաստարաններում է, նրանք պահում են անվտանգության կանոնները, ապահով են»,- ասաց Սարգսյանը:

Դիտվել է՝ 2682

Մեկնաբանություններ