«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Նիկոլ Փաշինյան. Իսրայելը միացել է Թուրքիային ու ահաբեկիչներին եւ զգալու է այդ դաշինքի հետևանքներն իր վրա

Նիկոլ Փաշինյան. Իսրայելը միացել է Թուրքիային ու ահաբեկիչներին եւ զգալու է այդ դաշինքի հետևանքներն իր վրա
03.11.2020 | 14:12

Իսրայելը միացել է Թուրքիային, ահաբեկիչներին ու սիրիացի վարձկաններին՝ աջակցելով Ադրբեջանին Հայաստանի դեմ հակամարտությունում և աստիճանաբար զգալու է այդ դաշինքի հետևանքներն իր վրա՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսրայելական The Jerusalem Post-ին հարցազրույցում։

Փաշինյանն ասել է, որ Իսրայելը լայնորեն մասնակցում է հակամարտությանը, քանի որ իսրայելական արտադրության անօդաչու սարքերն ակտիվորեն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում։ «Կարծում եմ՝ Իսրայելը պետք է մտածի հետևյալի մասին՝ վարձկանները, ահաբեկիչները և Իսրայելը հիմա նույն կողմում են։ Իսրայելը պետք է մտածի՝ դա իրո՞ք հարմար դիրքորոշում է», – ասել է Փաշինյանը։


Խոսելով Իսրայելի նախագահի՝ Հայաստանին առաջարկած մարդասիրական օգնության մասին, Փաշինյանն ասել է․«Վարձկաններին զենք վաճառող երկրի՞ մարդասիրական օգնությունը, որը նրանք օգտագործում են քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համար։ Կարծում եմ, Իսրայելը այդ օգնությունը պետք է ուղարկի վարձկաններին ու ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»։ Վարչապետի խոսքով, ընդամենը ժամանակի հարց է, երբ Թուրքիայի կայսերապաշտական հավակնությունները կուղղվեն Իսրայելի դեմ։ Հարցին՝ արդյոք Թուրքիան սիրիացի վարձկանների կմոբիլիզացնի Իսրայելի դեմ, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր զգուշացումը կոնկրետ բանի չի վերաբերում, այլ «քաղաքական միջավայրի ու մթնոլորտի ստեղծմանը և միջազգային անվտանգության համակարգում առաջացած անցքերին։ Եթե այդ անցքերը, միջանցքները կան, ինչ-որ մեկը փորձելու է անցնել դրանցով։ Պարտադիր չէ, որ սա մեկ կամ երկու վայրում լինի, այն լինելու է բոլոր ուղղություններով»։

Դիտվել է՝ 2286

Մեկնաբանություններ